Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Times.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դատական հայցով Հրայր Թովմասյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:

Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում