Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
24/02/2020 18:57
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի: Այս մասին Times.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Դատական հայցով Հրայր Թովմասյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Նիկոլ Փաշինյանին ներողություն խնդրել վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար և հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները:
Հայցադիմումը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում