Վեցերորդ մարդն է մահացել Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով
24/02/2020 20:49
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Իտալիայում կորոնավիրուսի բռնկման հետևանքով զոհերի թիվը հասել է վեցի, 224-ը՝ վարակված են։ Այդ մասին հայտնում է Rai News-ը:
Վերջին զոհը Լոմբարդիայից մի կին է, որը հոսպիտալացվել էր Բրեշիայի Կրեմա քաղաքային համայնքից: Նա տառապում էր քաղցկեղից:
Հետևեք մեզ նաև Telegram-ում