Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով

Ադրբեջանում Իրանից ժամանած 4 մարդու հոսպիտալացրել են կորոնավիրուսի կասկածով

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ադրբեջանում 4 մարդ է հոսպիտալացվել կորոնավիրուսով վարակված լինելու կասկածով: Ինչպես հայտնում է Minval.az-ը, նրանք բոլորը վերադարձել են Իրանից:

Նշվում է, որ նախ երկու մարդ հոսպիտալացվել է №1 կլինիկական կենտրոն: Նրանց առավոտյան տեղափոխել են վարակիչ հիվանդությունների բաժանմունք: Նրանցից մեկն Ադրբեջանի քաղաքացի է, որն աշխատում է Իրանում, մյուսը՝ Իրանի քաղաքացի:

Բուժհաստատությունից հայտնել են, որ նրանց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ չեն հայտնաբերվել, սակայն վերջիններս գտնվում են կարանտինի մեջ. մարմնի ջերմությունը մեկի մոտ եղել է 37.1 աստիճան, մյուսի մոտ՝ 37.3:

Մյուս երկու քաղաքացիները, որոնք ժամանել են Ադրբեջանի Աստարինսկի շրջան, Խաչմազի և Գուբինսկի շրջանների բնակիչներ են՝ ծնված 1983 և 1981 թվականներին: Նրանք ժամանել են Իրանի այն նահանգից, որտեղ կորանավիրուսի դեպքեր չեն գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում