AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Մութ սենյակում կատու որոնող պատգամավորներն ու «թագակիր» վիրուսը

 

«Աշ­խար­հին ու մարդ­կու­թյա­նը սպառ­նա­ցող կո­րո­նա­վի­րու­սը բա­վա­կան մոտ է Հա­յաս­տա­նին, կա­րե­լի է ա­սել՝ քթ­նե­րիս տակ: Հա­սա­րա­կու­թյան մոտ, փա՜ռք Աստ­ծո, տա­գա­նապ չկա, բո­լորն ու­րախ-զվարթ ա­սում-խո­սում են վի­րու­սի մա­սին, կա­տակ­ներ ա­նում մի­մյանց հետ, ա­նեկ­դոտ­ներ հո­րի­նում: Խնդ­րին մինչև վեր­ջերս խիստ հարևան­ցի էին մո­տե­նում նաև իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, ու մինչև «թա­գա­կիր» վի­րու­սը դա­մոկ­լյան սրի նման կախ­ված էր մեր գլ­խա­վերևից, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը բա­ցատ­րում էր, թե ին­չու չպետք է փակ­վի Ի­րա­նի հետ սահ­մա­նը, որ­տեղ վի­րու­սը կայ­ծակ­նա­յին ա­րա­գու­թյամբ է զար­գա­նում:

«Մարդ­կանց տե­ղա­շար­ժի սահ­մա­նա­փա­կում­նե­րը նման հի­վան­դու­թյուն­նե­րի դեպ­քում այդ­քան էլ աշ­խա­տող գոր­ծիք­նե­րից չեն: Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը խոր­հուրդ է տա­լիս ոչ թե մուտ­քի, այլ ել­քի սահ­մա­նա­փա­կում կի­րա­ռել նման դեպ­քե­րում»,- հայ­տա­րա­րում էր նա­խա­րա­րը:

Նրա ջրա­ղա­ցին ջուր էին լց­նում իմ­քայ­լա­կան պատ­գա­մա­վոր­ներն ու հոր­դո­րում լվից ուղտ չսար­քել: Ա­վե­լին՝ խոր­հր­դա­րա­նի փոխ­խոս­նակ Ա­լեն Սի­մո­յանն ակ­նար­կում էր, թե վի­րու­սի մա­սին վատ-վատ հայ­տա­րա­րու­թյուն­ներ նախ­կին­ներն են տա­րա­ծում ու տագ­նապ ա­ռա­ջաց­նում:

Ի հե­ճուկս թի­մա­կից­նե­րի ի­րո­նիկ բնույ­թի գրա­ռում­նե­րի ու «ազգ-է­պի­դե­մո­լոգ» հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նակ նա­խա­րար Թո­րո­սյա­նի՝ Ի­րա­նի հետ սահ­մա­նը ժա­մա­նա­կա­վո­րա­պես փա­կե­լը կա­ռա­վա­րու­թյու­նում անհ­րա­ժեշ­տու­թյուն են հա­մա­րել ու ո­րո­շել՝ եր­կու շա­բա­թով դա­դա­րեց­նել հարևան երկ­րի հետ օ­դա­յին ու ցա­մա­քա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը:

Ցա­վա­լիո­րեն սա ա­ռա­ջին դեպ­քը չէ, երբ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն այս կամ այն հար­ցի շուրջ մութ սե­նյա­կում կա­տու­ներ են փնտ­րում, հե­տո ան­չափ հու­զիչ ի­րա­վի­ճա­կում հայ­տն­վում: Ա­ռա­ջին դեպ­քը չէ նաև, որ հա­վա­նա­կան ու ան­հա­վա­նա­կան բո­լոր մե­թոդ­նե­րով թի­րա­խա­վոր­վում են նախ­կին­նե­րը, ու ե­թե ա­ռաջ­նորդ­վե­լու լի­նենք պատ­գա­մա­վոր­նե­րի ա­ռաջ քա­շած թե­զով, ա­պա իշ­խա­նու­թյու­նը կուլ է տվել նախ­կին­նե­րի՝ տագ­նապ ա­ռա­ջաց­նող խայծն ու ո­րո­շել փա­կել Ի­րա­նի հետ սահ­մա­նը: Ժո­ղովր­դի ընտ­րյալ­նե­րին հոր­դո­րում ենք յոթ ան­գամ չա­փե­լուց հե­տո միայն հայ­տա­րա­րու­թյուն ա­նել, որ ո՛չ ի­րենք ան­հար­մար դրու­թյան մեջ հայ­տն­վեն, ո՛չ էլ հա­սա­րա­կու­թյու­նը հեր­թա­կան ան­գամ օ­տար­նե­րի ու յու­րա­յին­նե­րի բա­ժան­վի»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Կորոնավիրուսի պիկը դեռևս չենք հաղթահարել. Պուտին Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դոլարն արժեզրկվում է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Սևանում ձկան որսի վերահսկողության լրացուցիչ միջոցներ կկիրառվեն Ներկայիս ռեժիմի քայլերը՝ «Կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի. РИА Новости ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին Ազատ է արձակվել Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվողը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շենություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային կյանքին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ստի սպարտակիադա պետության ղեկավարի կողմից. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետի նոր որոշումը Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ. Gazeta.ru Այսօրվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Կորոնավիրուսը կխանգարի՞ «Վերջին զանգին». պարզաբանում է փոխնախարարը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով Ավագ երեքշաբթի 20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի ուղիղ եթերն արձանագրեց հակառեկորդ. Ջոնի Բրջոնին խժռեց նրան. Գագիկ Համբարյան Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը «Հրապարակ»․ Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաները «Ժողովուրդ»․ Մասիս Մայիլյանի Երևան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը «Իրատես»․ 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն «Փաստ»․ Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan