AM | RU
USD
EUR
RUB

Մեզ գեներալներ այլևս պետք չե՞ն

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՓետրվարի 24-ին Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանի որոշմամբ գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը ազատվեց պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ, Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի հրամանատար։

Կարեն Աբրահամյանը պաշտպանության նախարար էր նշանակվել 2018թ․-ին՝ փոխարինելով գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանին։ Այդ ժամանակ մամուլում խոսվում էր այն մասին, որ Մնացականյանի հրաժարականը քաղաքական պատճառներ ունի և կապված է Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած անուղղակի լարված հարաբերություններով։ Փաստորեն, դեռ երկու տարի չի անցել, ինչ պաշտպանության բանակի հրամանատարը նորից փոխվում է։

Խնդրահարույցն այն է, որ մեծ վաստակ և անցած ճանապարհ ունեցած գեներալները ուղարկվում են թոշակի, մինչդեռ կարող էին շարունակել ծառայել երկրի պաշտպանության գործին։ Կարեն Աբրահամյանի հեռացումը, ըստ էության, ցուցադրական իմաստ ունի: Բանակում ինքնասպանությունների աճը անմիջական պայմանավորված չէ բանակի հրամանատարով։ Այստեղ կա թե՛ միջին, թե՛ ստորին օղակների պատասխանատվությունը։ Սակայն արդյունքում բանակից հեռանում են վաստակավոր զինվորականներ։ Այստեղից հարց է առաջանում․ արդյո՞ք մենք այդքան մարդկային ռեսուրս ունենք, որպեսզի նման կերպ վարվենք նրանց հետ։

Հայաստանը փոքր երկիր է: Մեր կադրային ռեսուրսները գրեթե բոլոր ոլորտներում խիստ սամանափակ են: Սա վերաբերում է նաև բանակին: Մեկ տարվա ընթացքում տարատեսական պատճառներով բանակից հեռացել են գեներալներ Լևոն Մնացականյանը, Սամվել Կարապետյանը, հիմա էլ Կարեն Աբրահամյանը: Արդյո՞ք այս իմպուլսիվ որոշումները շռայլություն չեն մեզ նման պետության համար: Այս հարցի պատասխանը, իհարկե, ժամանակը ցույց կտա: Բայց եթե քաղաքական կամ իրավական ոլորտներում սխալները հիմնականում շտկվող են, ապա բանակում թույլ տված սխալները լինելու են անդառնալի:

Կարեն ՀԱԿՈԲՅԱՆ

Լրահոս
«Չեմ հավատում, որ ողջ եմ մնացել». Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ աղետալի պայթյունից «Ժողովուրդ». Իմքայլականների մի մասը, որոնք Վահե Գրիգորյանի ազդեցության տակ են, դեմ է ՍԴ դատավորների կառավարության թեկնածուներին «Ժողովուրդ». Ո՞վ կլինի Վճռաբեկ դատարանի հաջորդ նախագահը «Ժողովուրդ». «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Օգոստոսի 5 Ամուլսարի հանքը սպեցիֆիկ է և այս առումով վտանգը շատ մեծ է․ Կարինե Դանիելյան Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանական հաքերների հերթական հարձակման մասին Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան Բեյրութում պայթյուններ են որոտացել. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ) Քաղաքացիական հագուստով մարդիկ մոտեցել են շարժման անդամներին ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Փաշինյանը զուրկ է ռազմավարական մտածողությունից. Վահան Իշխանյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար եք եկել այս թուրքերին պաշտպանում, երեխեքին ջարդում․ Ամուլսարի ակցիայի մասնակիցը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել․ Արմեն Աշոտյան Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգով ՄԻՊ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Սա անհետևանք չի մնալու, խոսքս լավ հիշեք. Պանդորայի արկղ էր, որ պետք չէր բացել. քաղաքագետ Բնապահպան Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) «300.1 հոդվածով չի կարող լինել տուժող»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն Ամուլսարում Ջերմուկ տանող ճանապարհը բացվեց, բողոքի ակցիան կշարունակվի վաղը (տեսանյութ) «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը. ՈՒՂԻՂ Կառավարությունը ինչ որոշում է կայացնելու, կերկարացվի՞ արդյոք արտակարգ դրությունը Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի. Հայտարարություն Եթե այս պնդումը հաստատվեց, ապա մենք խորը, համապարփակ և բուրավետ բանի մեջ ենք․ Աշոտյան ԿԳՄՍՆ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը․ «Մեդիա պաշտպան» Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն ու նշանակում՝ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Տուժողը վախեցա՞ծ է Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը՝ Մաշտոցի պուրակում հատվող ծառերի մասին. ՈՒՂԻՂ Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan