AM | RU
USD
EUR
RUB

82 թերթանոց քրեական գործում Սերժ Սարգսյանի անձը բնութագրող տվյալներ չկան. պաշտպանը միջնորդություն ներկայացրեց

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, News.amԵրեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում այսօր՝ փետրվարի 25-ին, մեկնարկած ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ եւս 4 անձի գործով դատաքննությանը գործով ամբաստանյալ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին։

Պաշտպանը միջնորդեց մեղադրական եզրակացության մեջ ներառել Սերժ Սարգսյանի անձը բնութագրող հատվածներ, քանի որ եւ՛ դատավարության կողմերը, եւ՛ նիստը նախագահող դատավորը պետք է իմանաn, թե ով է գործով ամբաստանյալը։

Նշենք, որ մինչեւ պաշտպանը հայտարարություն անելը, նիստը նախագահող դատավորը անցել էր գործով ամբաստանյալների ինքնությունների ճշտմանը։

Դատարանն առաջինը ներկայացրեց գործով ամբաստանյալ, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին։

Այնուհետեւ դատարանը ներկայացրեց գործով ամբաստանյալ Սերժ Սարգսյանին։

Դատարանի ներկայացնելուց հետո Սերժ Սարգսյանի պաշտպանն ասաց, որ իր պաշտպանյալի ինքնության հետ կապված ասելիք ունի։

Պաշտպանը շեշտեց, որ քննիչը պարտավոր է մեղադրական եզրակացության մեջ նշել մեղադրվողի անձը բնութագրող տվյալներ. «Դատավարության կողմերն ունեն մեղադրական եզրակացությունը, այն կազմված է 82 թերթից, եւ 82 թերթում որեւէ նշում անգամ չկա պարոն Սարգսյանի անձը բնութագրող։ Պատահակա՞ն է արդյոք, որ ՀՔԾ քննիչը օրենքով սահմանված իր պարտականությունները չի կատարում եւ որեւէ նշում չի անում մեղադրական եզրակացության մեջ պարոն նախագահի անձի մասին։ Այս հանգամանքը պատահակա՞ն է արդյոք, իհարկե, ոչ։ Ճանաչում ենք մեղադրողի անձը, վստահ ենք, որ մեղադրողը քաջատեղյակ է ՀՀ քրեական դատարավության օրենսգրքից։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այս պահանջը չի կատարվել։ Նախաքննության հենց սկզբից, երբ պարոն Սարգսյանը ներգրավվել է, այս գործով բազմաթիվ են եղել խախտումները։ Ես դժվարանում եմ հաշվել, թե գործի համար էական նշանակություն ունեցող քանի միջնորդություն ենք ներկայացրել, եւ, բացառապես պարոն Սարգսյանի գույքի վրա կալանք դնելու միջնորդության որոշմանը, բոլոր մերժվել են։ Պատահական չէ, որ օրենսդիրը պարտականություն է դնում քննիչի վրա՝ անձանց ներկայացնել այսպես։ Էս ի՞նչ է կատարվում»։

Պաշտպան Ամրամ Մակինյանը դատարանին եւ դատավարության մասնակիցներին ներկայացրեց Սերժ Սարգսյանի անձը բնութագրող մի քանի կետեր.

«Արդյոք կարելի՞ է մոռանալ այն հանգամանքը, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դեռեւս 1989 թվականից ղեկավարել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանական ուժերը. այս հանգամանքը քրեական գործում չկա, ինչո՞ւ պետք է պաշտպանական կողմը բարձրաձայնի այս հանգամանքի մասին։ Ինչո՞ւ չի նշվում, որ ՀՀ երրորդ նախագահը եղել է ՊՆ նախարար, իսկ պարոն Սարգսյանի անձը չեն բնութագրում։ Քննիչը մոռացե՞լ է 1989-1995 թվականները։ Քննիչը մոռացե՞լ է 1992 թվականի Շուշիի ազատագրման օպերացիայի սխեմայի վրա առկա Սերժ Սարգսյանի ստորագրությունը։ Այդ հանգամանքները հարգելի դատարանի համար էլ է կարեւոր։ Սերժ Սարգսյանը 1995-ից 1996 թվականներին ղեկավարել է Ազգային անվտանգության վարչություն, այնուհետեւ Ազգային անվտանգության նախարար։ Սարգսյանը 24 տարի պատասխանատվություն է կրել ՀՀ անվտանգության համար։ 2008-18 թթ. նախագահ հանդիսանալով՝ եղել է Գերագույն գլխավոր հրամանատար, ինչի մասին որեւէ նշում եւս չկա։ «Արցախի հերոս» կոչումը շնորհվել է 27 անձի, որից մեկը Սերժ Սարգսյանն է, այդ մասին եւս որեւէ նշում չկա»։

Պաշտպանը միջնորդեց Սերժ Սարգսյանի անձի բնութագիրը կցել քրեական գործին։

Մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանն էլ առարկեց՝ ասելով, որ վարույթն իրականացնող մարմինը նշել է այն հանգամանքները, որոնք իրեն հայտնի են դարձել քրեական գործով։

Դատախազը շեշտեց, որ պաշտպանի կողմից նշվածներն արդեն հայտնի տեղեկություններ են, եւ, որ վարույթն իրականացնող մարմինը գտել է՝ դրանք քրեական գործում ներառելու անհրաժեշտություն չկա. «Եթե, ամեն դեպքում, պաշտպանները գտնում են, որ դրանք քրեական գործով ունեն կարեւոր նշանակություն ունեն, զրկված չեն քրեական գործում դրանք ներառելուց»։

Արձագանքելով Մակինյանի այն հայտարարությանը, թե նախաքննությունն անցել է բազմաթիվ խախտումներով, դատախազն ասաց. «Իրականացվել է նախաքննություն, դա պաշտպանների գնահատականն է»։

Դատարանը որոշեց պաշտպանի այդ միջնորդությանը անդրադառնալ ավելի ուշ:

Նշենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանը եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանը։

Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, Սամվել Գալստյանին եւ Գեւորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Սերժ Սարգսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։ Նրա պաշտպան Ամրամ Մակինյանը պնդում է, որ մեղադրանքը շինծու է։ Ըստ մամուլի տեղեկությունների, մեղադրանքի հիմքում Սերգո Կարապետյանի ցուցմունքն է։ Նա և Սերժ Սարգսյանն առերեսվել են։

Լրահոս
Կորոնավիրուսի պիկը դեռևս չենք հաղթահարել. Պուտին Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դոլարն արժեզրկվում է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Սևանում ձկան որսի վերահսկողության լրացուցիչ միջոցներ կկիրառվեն Ներկայիս ռեժիմի քայլերը՝ «Կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի. РИА Новости ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին Ազատ է արձակվել Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվողը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շենություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային կյանքին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ստի սպարտակիադա պետության ղեկավարի կողմից. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետի նոր որոշումը Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ. Gazeta.ru Այսօրվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Կորոնավիրուսը կխանգարի՞ «Վերջին զանգին». պարզաբանում է փոխնախարարը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով Ավագ երեքշաբթի 20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի ուղիղ եթերն արձանագրեց հակառեկորդ. Ջոնի Բրջոնին խժռեց նրան. Գագիկ Համբարյան Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը «Հրապարակ»․ Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաները «Ժողովուրդ»․ Մասիս Մայիլյանի Երևան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը «Իրատես»․ 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն «Փաստ»․ Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan