AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյանը Մոլդովայի խորհրդարանի նախագահի հետ քննարկել է հայ-մոլդովական հարաբերությունները

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Վարչապետը ողջունել է տիկին Գրեչանիի այցը Հայաստանը՝ նկատելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի են տեղի ունենում բարձր մակարդակի հանդիպումներ ու փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Մոլդովան շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում:

«Նախատեսվում է իմ պաշտոնական այցը Մոլդովա: Մինչ այդ երկկողմ միջկառավարական հանձնաժողովը կաշխատի օրակարգի շուրջ՝ այցն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, պետք է աշխատենք նաև տնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նաև բիզնես ֆորումների անցկացումը՝ գործարար կապերի խթանման նպատակով: Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հայ-մոլդովական միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար և մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:

Զինաիդա Գրեչանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր երկիրը շահագրգիռ է նոր թափ հաղորդելու Հայաստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսության ոլորտում: Խորհրդարանի նախագահն անդրադարձել է Մոլդովայի տնտեսությունում, օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների փորձն իրենց հետ կիսելու պատրաստակամության համար:

Միաժամանակ, խորհրդարանական պատվիրակության անդամները ոգևորիչ են համարել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու ՀՀ կառավարության կողմից բարեփոխումներն առաջ մղելուն ուղղված հետևողական քայլերը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-մոլդովական հարաբերություններին առնչվող այլ հարցերի ևս:

Լրահոս
«Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Ավագ ուրբաթ «Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ ՀՀ-ում կերկարաձգվի՞ արտակարգ դրության ռեժիմը «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին «Փաստ»․ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա «Փաստ»․ Երբ նեղացնում են իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 10 «Մեդիա պաշտպանը» ներկայացրել է մոնիթորինգի ապրիլի 9-ի արդյունքները Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ) Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС) Ադրբեջանի համար ցանկալի արձագանքն ապահոված երկրների քանակը էապես ավելացել է․ Կարեն Բեքարյան Մոսկվայի օդանավակայաններում մեր քաղաքացիներին այդ օրն է գցել վարչապետը. Վահագն Վարագյան Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր են հաստատվել Ժամանակն է սթափվել. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչ է հղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ Վրացի հաղորդավարի հայատյաց հայտարարությունը սուր քննադատության է արժանացել Վրաստանում Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայցեր է ներկայացրել ընդդեմ ՀՀ Քրեակատարողական ծառայության Դուրս է բերվում Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը. ՈՒՂԻՂ Վռնդել օլիգարխ Սորոսի վարձկաններին Արցախից, վզակոթներին տալով՝ վռնդել. Նարեկ Մալյան (Տեսանյութ) Վրաստանը Միացյալ Նահանգներից տարհանում է վրացի և հայ աշակերտներին Ռոբերտ Քոչարյանի դատավորը մարտի 17-ից նիստերից բացակայում է քթի վիրահատության պատճառով. փաստաբան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan