Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

Հրապարակվել են հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՀայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետում հրապարակվել են ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները:

Ցուցակները փակցված են հանրաքվեի տեղամասերում: Դրանք տեղադրված են նաև ՀՀ ոստիկանության www.police.am  պաշտոնական կայքում՝ ներբեռնելու հնարավորությամբ:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ հայտնաբերելիս (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) մինչև 26.03.2020 թ. դրանք վերացնելու համար կարող եք դիմել լիազոր մարմնին՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներ

Տեղամասային կենտրոնների հասցեներ

Հետևեք մեզ նաև Telegram-ում