Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Արցախի նախագահի որոշ թեկնածուներ քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am«Անվտանգության գործոն» հաղորդման հեղինակ Արման Սաղաթելյանի հյուրն է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Հաղորդման ընթացքում նրանք զրուցել են Արցախի ընտրությունների մասին:

Ըստ Սաղաթելյանի՝ այն ինչ մենք կարդում և տեսնում ենք մի բան է, այն ինչ կա իրականում՝ այլ բան է: Արդեն սկսվել է նախընտրական փուլը և արդեն տեսանելի են անհանգստացնող երևույթներ. անհանդուրժողականություն, փոխադարձ ատելություն, այսինքն՝ Հայաստանում կիրառվող երևույթները փորձ է արվում պրոեկտել նաև Արցախում: Դեմոնիզացիայի գործիքակազմի ամբողջ պաշարը, ձեռքբերումների և հաղթանակների արժեզրկումը տանել տարբեր ուղղություններով:

«Սա, այն է` ինչ կիրառվել է Հայաստանում, որը հիմա փորձ է արվում կիրառել Արցախում: Ցանկանում եմ այս հարցի վերաբերյալ լսել Ձեր կարծիքը, գուցե սա պարանոյա է, իսկ իրականությունն այլ է, ինչ միջավայրում է ընթանում այս գործընթացը»,-ասաց նա:

Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ մարտի 31-ին, ըստ էության, բացի համապետական ընտրությունից, Արցախում սկսելու է լիարժեք գործել նոր Սահմանադրությունը: Չնայած նրան, որ գրանցվել է 14 թեկնածու, բայց մրցակցությունն այդ 14-ի միջև տեղի չի ունենալու, այլ լինելու է առավելագույնը 4-5 թեկնածուների միջև, որոնք էլ ակնկալում են հենց առաջին փուլում հաղթանակ գրանցել: «Կարծում եմ, որ թեկնածուների աննախադեպ մեծ թիվը պայմանավորված է նաև նրանով, որ ոմանք անգամ վստահ են, որ չեն ընտրվելու, սակայն որպես կուսակցության ներկայացուցիչ, նախագահա-խորհրդարանական քարոզչությունով փորձում են խորհրդարանում իրենց ներկայությունն ապահովել և օգտվում են քարոզչական ռեսուրսներից»,-ասաց նա:

Սա տեխնոլոգիա է, որպեսզի կուսակցություններն ավելի մեծ թվով ներկայանան խորհրդարան: Հարկ է նշել, որ Արցախում մինչ այս գործել է հասարակական կամ քաղաքական էլիտաների կոնսենսուս, ոչ թե քաղաքական տեխնոլոգիաներ, հիմա այդ կոնսենսուսը փոխարինվել է նման տեխնոլոգիաներով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում