Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը

Լևոն Քոչարյան. Չեմ կիսում փաստաբանների լավատեսությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ չի կիսում իր հոր փաստաբանների լավատեսությունը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Խուդոյանը հույս էր հայտնել՝ Քոչարյանի ու մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը կբավարարի։

«Աննա Դանիբեկյանն այն դատավորն է, որ անցած տարվա սեպտեմբերին անտեսել է Սահմանադրական դատարանի որոշումը։ Դրանից հետո, որ ճիշտն ասեմ, ես չեմ ակնկալում, որ նա կիրականացնի արդարադատություն»,– ասաց Լ. Քոչարյանը։

Նրա խոսքով, բազմիցս հնչել են սպառնալիքի կոչեր իշխանության, վարչապետի կողմից, դատավոր Դավիթ Գրիգորյանի, որի որոշմամբ, իր հայրը կալանքից ազատ էր արձակվել, լիազորությունները կասեցված են։

«Դատավոր Դանիբեկյանը, երևի թե այդ օրինակները տեսնելով, իր հետևություններն արել է։ Ինչ իշխանությունը ուզել է, դա տեղ հասել է։ Դա մենք տեսնում ենք վերջին ամիսներին նրա կայացրած որոշումներից»,- ասաց Քոչարյանի որդին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում