Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան

Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք. Էրդողան

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, ErmenihaberԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջան մեկնելուց առաջ խոսել է Սիրիայի Իդլիբ նահանգի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, որի պատճառով ռուս-թուրքական հարաբերությունները սրվել են, գրում է ermenihaber-ը:

Լրագրողներն Էրդողանից հետաքրքրվել են, թե արդյոք նախորդ շաբաթ Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, որևէ փոփոխություններ կան Իդլիբի հարցում։

Ըստ Էրդողանի՝ այժմ Ռուսաստանի հետ Թուրքիան բանակցություններ է վարում ինչպես Իդլիբի, այնպես էլ Լիբիայի հարցով։ Թուրքիայի նախագահը նշել է, որ Իդլիբի հարցով Թուրքիան բանակցում է ոչ միայն ՌԴ նախագահի, այլև Ռուսաստանի արտգործնախարարության, հետախուզական ծառայության և գերատեսչությունների մակարդակով։

Էրդողանը նշել է, որ Սիրիայի կառավարական ուժերի առաջխաղացման հետևանքով, Թուրքիային սպառնում են գաղթականների նոր հոսք, ինչը մեծապես մտահոգում է Անկարային։ Նա նաև պնդել է, որ Թուրքիան իր ձեռքի տակ ապացույցներ ունի, որ Մոսկվան Ասադի ուժերին աջակցում է թե օդից, թե ցամաքից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում