Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն

Վորոնեժում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն

ԵՐԵՎԱՆ, 25 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՌուսաստանի Վորոնեժ քաղաքում առեղծվածային հանգամանքներում սպանել են հայ գործարարի 24-ամյա որդուն:

Ինչպես հայտնում է Вести Воронеж-ը, միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 24-ին, երբ երիտասարդը մեքենայով փորձում էր դուրս գալ իր տան բակից: Անհայտ անձը կրակել է Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմապակու ուղղությամբ, որում գտնվել է երիտասարդը: Ստացած հրազենային վնասվածքից վերջինս տեղում մահացել է:

Սպանությունը հետաքննում են ուժային կառույցները: Աղբյուրի տվյալներով՝ երիտասարդը հայ ձեռնարկատիրոջ որդին էր: Նրանց ընտանիքը երկար ժամանակ բնակվել է Վորոնեժում: Տան մոտակայքում գտնվում է նրանց պատկանող սրճարանը: Ընտանիքի ծանոթները կարծում են, որ կատարվածն առնչություն ունի հոր բիզնեսի հետ:

Նշվում է, որ իրավապահներն այսօր աշխատել են դեպքի վայրում՝ հանցագործի հետքը գտնելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում