Էջմիածնի քաղաքապետի պարզաբանումը ադամանդե քարերով ոսկե մատանիների հետ կապված

Էջմիածնի քաղաքապետի պարզաբանումը ադամանդե քարերով ոսկե մատանիների հետ կապված

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amԷջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ մեկնաբանելով «Փաստ» թերթի հրապարակումը՝ ադամանդե քարերով ոսկե մատանիներ գնելու մասին։

Նա նշել է, որ Էջմիածնի քաղաքապետարանն արդեն գնել է ադամանդե քարերով ոսկե մատանիներ և դրանք նվիրել է էջմիածնաբնակ նորապսակներին՝ սույն թվականի փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջին նվիրված տոնակատարության շրջանակներում։

«Մատանիները ստացած զույգերը կփաստեն, որ դրանք ճոխ և թանկարժեք չեն. ավելի շատ ունեն սիմվոլիկ նշանակություն և փոքրիկ ուշադրություն են քաղաքապետարանի կողմից»,-գրել է նա՝ հավելելով, որ շարունակելու են աշխատել բաց ու թափանցիկ՝ ծառայելով քաղաքի բարեկեցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում