AM | RU
USD
EUR
RUB

Խաչատրյանների փաստաբանական խումբը ահազանգում է

 

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Times.amՀՀ Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի փաստաբանական թիմը այսօր հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, տեղեկացրել է, որ Գագիկ Խաչատրյանի կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման քննությունը հերթական անգամ ընթանում է օրենքով սահմանված կարգի խախտմամբ, ընդ որում, զարմանալի «զուգադիպությամբ» գործը քննում է նորից նույն դատավորը:

Փաստաբանական խումբը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդության քննության ընթացքում ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացվել գործը քննող դատավորին այն պատճառաբանությամբ, որ միջնորդությունը դատարանի նախագահի կողմից սահմանված կարգի խախտմամբ էր մակագրվել նրան և որ, զարմանալի զուգադիպությամբ, Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունները, այդ թվում՝ նրա բնակարաններում խուզարկություններ կատարելու թույլտվություններ տալու միջնորդությունները հանձնարարվել էին նրան:

«Ի պատասխան դատարանը հայտնեց, որ ընդունված կարգի համաձայն՝ եթե որևէ դատավոր մեկ անգամ քննում է անձի կալանավորման միջնորդությունը, ապա այդ հարցի հետ կապված հետագա բոլոր միջնորդությունները ևս նա է քննում: Սակայն պարզվում է, որ նույն գործով տարբեր անձանց նկատմամբ տարբեր մոտեցումներ են կիրառվում: Մասնավորապես, Գագիկ Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հերթական միջնորդության քննությունը կրկին հանձնարարվել է նույն դատավորին, այնինչ Կարեն Խաչատրյանի պարագայում իրավիճակը կտրուկ հակառակն է»,- ասել է պաշտպան Երեմ Սարգսյանը։

Նա նաև տեղեկացրել է, որ Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ երկարացնելու միջնորդության քննության ընթացքում դատարանը բավարարել էր պաշտպանի միջնորդությունը և նրան գրավով ազատ էր արձակել: Այնպես է ստացվել, որ Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ որոշումը և Կարեն Խաչատրյանը կրկին կալանավորվել է, որից անմիջապես հետո նրա պաշտպանը նոր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ, սակայն այս անգամ այդ միջնորդությունը ոչ թե նույն դատավորին է մակագրվել, այլև Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այլ՝ Կենտրոն նստավայրի մեկ այլ դատավորի:

Պաշտպան Երեմ Սարգսյանն այս համատեքստում պնդում է, որ նման երկակի ստանդարտները վկայում են միայն այն մասին, որ սույն քրեական գործով Գագիկ և Կարեն Խաչատրյանների կալանավորման, կալանքի տակ պահելու ժամկետների երկարացման և գրավի միջնորդությունները մակագրվում և հանձնարարվում են այն դատավորներին, որոնք ձեռնտու են այդ հարցով շահագրգիռ անձանց:

«Այսինքն, եթե որևէ դատավոր մշտապես երկարացնում է կալանքի տակ պահելու ժամկետները և մերժում գրավի միջնորդությունները, ապա նա շարունակում է քննել հաջորդ միջնորդությունները, իսկ եթե որևէ դատավոր գրավի միջնորդությունը բավարարում է, ապա նա այլևս չի քննում հաջորդ միջնորդությունները, քանի որ ցանկալի դատավոր չի հանդիսանում», - ասաց պաշտպանը։

Երեմ Սարգսյանը նաև հավելում է, որ «Դատավորների միջև գործերի հավասարաչափ բաշխման չափանիշները և կարգը, գործերի վերաբաշխման, կոլեգիալ դատական կազմերը ձևավորելու կարգը և դատավորներին հանձնվող գործերի կոնկրետ տոկոսաչափեր սահմանելու մասին» 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-49 որոշմամբ հաստատված հավելված 1-ի 2-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարաններում քրեական գործերը և մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները, անհապաղ մուտք են արվում Ծրագիր և նույն օրը` ժամը 20:00-ին, հավասարաչափ բաշխվում են տվյալ դատարանի համապատասխան մասնագիտացում ունեցող դատավորների միջև՝ հաշվի չառնելով գործերի մուտքագրման հերթականությունը՝ ըստ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ սահմանված դատավորների մասնագիտացումների:

Այսինքն, վերը հիշատակված որոշման այս կետից, ինպես նաև որոշման բովանդակությունից ակնհայտ է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը որևէ իրավասություն չուներ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունը քննության համար իր կամայական ցանկությամբ հանձնել կոնկրետ իր նախընտրած դատավորին, ուստի այս համատեսքտում ակնհայտ է նաև, որ Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործերի քննության ընթացքում չեն պահպանվել նաև դատավորների միջև գործերի բաշխման կարգը, չեն պահպանվել վերը նշված որոշման պահանջները, փոխարենը դատարանի նախագահն իր սուբյեկտիվ ցանկության հիման վրա, առանց որևէ իրավական հիմքի և իրավասության, Գագիկ և Կարեն Խաչատրյանների գործերի քննությունը հանձնարարել է իր նախընտրած դատավորներին:

Պաշտպանական թիմը հայտնում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ բոլոր միջնորդությունների քննարկումը նույն դատավորին մակագրվելու փաստը կասկածի տեղիք է տալիս դատարանի անկախության և անաչառության մասով, ուստի ստացվում է, որ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ գործերը չեն քննվել և քննվում օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից:

 

Լրահոս
Աստղագետները հաստատել են Երկրին չափսերով նման էկզոմոլորակի գոյությունը, որը պտտվում է մոտակա աստղի շուրջ 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշը Հայաստանում աճում է, տարածաշրջանի մյուս երկրներում՝ նվազում Խնդիրը լճի մահանալու մասին է, պետք է մտածել լճի վերականգման մասին. բնապահպան Կուպրաձեն կոչ է անում հանուն կովկասյան համերաշխության օգնել Հայաստանին ԵՊԲՀ դասախոս. Ձեռնոց կրելը վարակի տարածման առումով լրացուցիչ ռիսկն ավելացնում է Լանզարոտեի կոնվենցիան վավերացրած երկրներում երեխաների նկատմամբ բռնությունները ոչ թե նվազել են, այլ՝ ավելացել Վարչապետը՝ համատարած արգելափակման մասին (տեսանյութ) Երևանի տարբեր վայրերում կհնչեն Արամ Խաչատրյանի անմահ ստեղծագործությունները Արսեն Թորոսյանը խոսեց կորոնավիրուսից 33-ամյա պացիենտի մահվան դեպքի մասին Հանրապետությունում համաճարակային վիճակը շարունակում է վատանալ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Արսեն Թորոսյանը քննադատությունների կիզակետում է.«Մեդիա պաշտպան» Հայաստանում կորոնավիրուսով վարակված 33 տարեկան պացիենտ է մահացել Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ Ինչպես են հղի կանայք տանում կորոնավիրուսային հիվանդությունը Վարչապետ Փաշինյանի ճեպազրույցը՝ Արսեն Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ Փաշինյանը պետք է հրաժարական տա, իսկ ԱԺ-ն նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն. Արթուր Վանեցյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել ՊԲ-ն դիրքերում սպառազինության, վառելիքի և սննդի պրոբլեմ չի ունեցել. Անդրանիկ Քոչարյան (տեսանյութ) Պետք է շատ արագ կրկնապատկվի Առողջապահության բյուջեն. Արա Բաբլոյան Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հրաժարական է տվել Եթե թեստավորվեին բոլոր ասիմպտոմ հիվանդները, մահացության տոկոսն ավելի ցածր կլիներ. Արմեն Մուրադյան (տեսանյութ) Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը խիստ մտահոգություն են առաջացնում. Հայտարարություն 40 տարեկանից բարձր՝ կորոնավիրուսից մահանալու հավանականության կորն էապես բարձրանում է. ԵՊԲՀ դասախոս Դիակների գնով աթոռներից կառչողները, նենգաբար ստողներն այսօր փորձում են «բարոյականության» դասեր տալ. Աշոտյան Ոնց եմ ամաչում ձեր փոխարեն. Նաիրա Զոհրաբյան «Վեոլիա Ջուր»-ը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին. ջուր չի լինելու Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու. Ռուբեն Մելիքյան Հակոբ Արշակյանն այն լուրերի մասին, որ իրեն զենք կրող մարդ է ուղեկցել Իշխանությունը չպետք է լկտիանա և իրեն անպատասխանատու զգա. Քաղաքագետ ՀՀ Զու ԳՇ պետը հետևել է ՊԲ հարավային ուղղությամբ իրականացվող ինժեներական ամրաշինական աշխատանքների ընթացքին Նոր նշանակում Արցախի Հանրապետությունում Մարտունու և Սևանի անձնագրային բաժանմունքների պետերի պաշտոնավարումը ժամանակավորապես դադարեցվել է Կորոնավիրուսի հետ կապված միֆերն ու իրականությունը․ պարզաբանում են մասնագետները․ ուղիղ 5-րդ ալիքի տնօրեն. Այս գործողությունը նախապես կազմակերպված է եղել Վրաստանում մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1 նոր դեպք Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը (տեսանյութ) Արսեն Թորոսյանին չեն ներելու առաջին հերթին հենց բժիշկները. Պատգամավոր 244 մարդու գլուխ կերած Նիկոլ Փաշինյանը ժամ առաջ պետք է հրաժական տա ու սպասի իր դատաստանին. Միհրան Հակոբյան Կառավարությունը հաստատեց ԱՄՀ-ից 315 մլն դոլարի վարկ վերցնելու մասին համաձայնագիրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan