Կորոնավիրուսը արհեստածին վիրուս է. Նունե Ներսիսյան

Կորոնավիրուսը արհեստածին վիրուս է. Նունե Ներսիսյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amՀնդկաստանի գիտնականները գիտական փորձ էին արել կորոնավիրուսի հետ կապված ու հայտնաբերել էին, որ այն պարունակում է 2 տեսակի կորոնավիրուս՝ չղջիկի և օձի, ինչպես նաև 4 տեսակի ՄԻԱՎ վիրուսային վարակի հարուցիչներ։ Այս մասին այսօր կորոնավիրուսին նվիրված ասուլիսում հայտնեց «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանը, հավելելով, որ սա նշանակում է, որ վիրուսը կարող է լինել արհեստածին։

Նշվեց, որ կորոնավիրուսը եղել է նաև 2002թ-ին ու 2012թ-ին։

«2019թ-ի դեկտեմբերին մենք տեղեկացանք Չինաստանում COVID-19 կոոնավիրուսի տարծման մասին։ Այստեղ ամենահետաքրքիրն այն է, որ դրանից մի քանի ամիս առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ «եթե Չինաստանը խելքը չհավաքի գլուխը, իրենք շատ կփոշմանեն»։ Հաշվի առնելով հնդկական գիտնականների բացահայտումները, գալիս եմ մի եզրահանգման, որ սա արհեստածին վիրուս է»,- ասաց Նունե Ներսիսյանը։

Իսկ թե ինչ է պետք անել մեր հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, մասնագետի խոսքերով, ինչպես յուրաքանչյուր արհեստածին բան, այն ունի իր հակաթույնը, սակայն դեռ չգիտեն ինչ նպատակով է այս վիրուսն օգտագործվում կամ ինչ աշխարհաքաղաքական հայացքներ ունեն այն օգտագործողները։

Խոսելով Իրանում կորոնավիրուսի տարածման մասին, նշվեց, որ Հայաստանի հետ սահմանը փակված է չակերտավոր, քանի որ եթե օդային հաղորդակցությունը կամ բեռնափոխադրումները կան, ապա վտանգի որոշակի աստիճան կա։

«Առողջապահության նախարարի ոչ կոմպետենտ աշխատանքի պատճառով ամբողջ հանրապետությունով խուճապ է տարածված։ Ես արդարացնում եմ այդ խուճապը, քանի որ ոչ մի տեսակի բացատրական աշխատանքներ, իրազեկումներ չի իրականացվել»,- ասում է Նունե Ներսիսյանը:

Նշվեց, որ Երևանի առողջապահության վարչության անդամները գնում են տարբեր պոլիկլինիկաներ ու հրահանգում, որ բացեն մեկուսարաններ, որի համար անհրաժեշտ են լուրջ բժշկական սարքավորումներ, որոնք թանկ են ու չկան։

Թեստերի հետ կապված նշվեց, որ եղել են մարդիկ, որոնք բարձր ջերմությունով դիմել են տարբեր բժշկական հաստատություններ, որտեղ չեն արել թեստերը, առաջին օգնություն են ցուցաբերել ու ուղարկել են տուն։

Կորոնավիրուսի նշաններն են գլխապտույտը, ջերմությունը, չոր հազը, կարող է լինել նաև փորլուծություն, փսխում։ Այն սովորական գրիպից տարբերվում է նրանով, որ ախտանիշները ի հայտ են գալիս 2-3 օրում, իսկ կորոնավիրուսի դեպքում՝ 14-ից 24 օրում։

Մասնագետը նշեց, որ կորոնավիրուսի վարակներն ուղեկցվում են թոքաբորբով ու մարդկանց կոչ արեց ինքնաբուժությամբ չզբաղվել ու չդիմել հակաբիոտիկների օգնությանը, քանի որ դրանք ավելի են երկարացնում պրոցեսը։

Մյուս բանախոս, «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ևս ուշադրություն դարձրեց վարակի կազմությանը, դրանում ՄԻԱՎ-ի հարուցիչին, և ինքն էլ ասաց, որ սա արհեստածին է։ Մասնագետը հիշեցրեց «Արմենիկում» հայկական դեղամիջոցի մասին, որն իրենից ներկայացնում է յոդի պրեպարատ։

«Ինչու է սա կարևոր. վերջերս հայտնի դարձավ, որ առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Արսեն Թորոսյանը փակել է ՍՊԻԴ-ի կենտրոնը և ՁԻԱՀ-ով հիվանդները պետք է բուժում ստանան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։ Սա կատաստրոֆիկ որոշում է։ Եկեք կապը պատկերացնենք, աշխարհում բռնկվում է վիրուս, որը պարունակում է ՄԻԱՎ-ի 4 էլեմենտ, որը հավանաբար հնարավոր է բուժել Հայաստանում, իսկ Արսեն Թորոսյանը փակում է կենտրոնը»,- ասաց Մարինա Խաչատրյանը, հավելելով, որ ՁԻԱՀ-ով վարակված մարդիկ ենթարկվում են վտանգի։

Այստեղ, ըստ Մարինա Խաչատրյանի, վնաս է հասցվել նաև առողջապահական տուրիզմին, ովքեր գալիս էին Հայաստան բուժվելու։ Բանախոսները համակարծիք են, որ կորոնավիրուսը բիոլոգիական զենք է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում