Ադրբեջանական քարոզչամեքենան հասկացել է, որ շատ մեծ սխալ է թույլ տվել. Արմինե Ադիբեկյան

Ադրբեջանական քարոզչամեքենան հասկացել է, որ շատ մեծ սխալ է թույլ տվել. Արմինե Ադիբեկյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: Ադրբեջանական քարոզչամեքենան հասկացել է, որ շատ մեծ սխալ է թույլ տվել՝ օգտագործելով Խոջալուի դեպքերի լուսանկարները։ Այժմ քիչ թե շատ նեյտրալ բնույթի լուսանկարներ են ներկայացվում, այսօր տեղի ունեցած քննարկմա ժամանակ ասաց xocali.net կայքի համակարգող Արմինե Ադիբեկյանը։

Ներկայացնելով իբր Խոջալուի դեպքերի վերաբերյալ մի լուսանկար, որն ընդհուպ արտատպվել է Ադրբեջանի փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հովանու ներքո լույս տեսած բրոշյուրների առաջին էջում, բանախոսն ընդգծեց՝ դաշտում զոհված մարդկանց պատկերող լուսանկարը իրականում Սերբիայում զոհված բոսնիացիներ են։ Լուսանկարը 1999 թվականի է։

«Ադրբեջանական փաստավավերագրական նյութերը հիմնվում են օպերատոր Չինգիզ Մուստաֆաևի վիդեոնյութերի վրա։ Հակառակորդի քարոզչամեքենայի հիմնավորումներից մեկն այն էր, որ երբ օպերատորը տեսնում է պղծված դիակները, հարցնում է՝ ո՞վ է սա արել։ Հետագայում, երբ օպերատորի ցուցմունքները հրապարակվեցին, պարզ դարձավ, որ նա նկատի ուներ ոչ թե բուն սպանությունները, այլ այն, թե ով էր դիակներն այլանդակել, որովհետև մի քանի օր առաջ նա նկարահանել էր չպղծված դիակներ», – պարզաբանեց Արմինե Ադիբեկյանը։

Բանախոս ընդգծեց՝ ադրբեջանական կողմի այն պնդումները, որ հայերը խոշտանգել են արդեն իսկ մահացած ադրբեջանցիների դիերը, իրականությանը չեն համապատասխանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում