Կփորձարկվի կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը

Կփորձարկվի կորոնավիրուսի դեմ առաջին դեղամիջոցը

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Միացյալ Նահանգները կանցկացնի կորոնավիրուսի դեմ պոտենցիալ հակավիրուսային դեղամիջոցի առաջին կլինիկական փորձարկումը։ Այս մասին գրում է lenta.ru-ն։

Ուսումնասիրությանը, որը կանցկացվի Նեբրասկա նահանգում, կմասնակցի 400 հիվանդ աշխարհի տարբեր երկրներից: Կամավորների մի մասը կստանա հակավիրուսային դեղերի ռեմեդիվիվ, իսկ մյուսները՝ պլացեբո:

Կորոնավիրուսով վարակվածներն իրավունք ունեն միանալ փորձարկմանը, եթե նրանց մոտ առկա են COVID-19-ի մեղմ ախտանիշներ:

Մինչ այս պահը չի արտադրվել կորոնավիրուսի դեմ որևէ դեղահաբ կամ պատվաստանյութ։ Աշխարհի տարբեր կետերում հիվանդությամբ վարակվել է 80 հազար քաղաքացի, կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցում է 2.7 հազարը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում