Թրամփը Սպիտակ տանը հանդես կգա նոր կորոնավիրուսի թեմային նվիրված մամլո ասուլիսով

Թրամփը Սպիտակ տանը հանդես կգա նոր կորոնավիրուսի թեմային նվիրված մամլո ասուլիսով

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ այսօր ավելի ուշ Սպիտակ տանը հանդես կգա մամլո ասուլիսով, որը նվիրված կլինի նոր կորոնավիրուսի շուրջ ստեղծված իրավիճակին:

Ինչպես փոխանցում է CNN-ը, ասուլիսը նախատեսված է տեղի ժամանակով 18:00-ին (երևանյան 03:00 փետրվարի 27): Ասուլիսին ներկա կլինեն նաև ԱՄՆ հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ներկայացուցիչները: Թրամփը թվիթերյան գրառմամբ «կեղծ լրատվամիջոցներին» մեղադրել է լարվածություն առաջացնելու մեջ՝ կապված նոր կորոնավիրուսի հետ:

Հաղորդվում է, որ համաշխարհային շուկաները երրորդ օրն անընդմեջ անկում են գրանցում կորոնավիրուսի պատճառով: Ներդրողները մտահոգված են այն հանգամանքով, թե ինչպես է կորոնավիրուսի տարածումն ազդում սպառողական պահանջարկի, արտադրանքների մատակարարման շղթայի գործունեության և համաշխարհային տնտեսության վրա:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ այսօր ավելի վաղ Ֆրանսիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության առաջին դեպքը: Խոսքը Փարիզի 60-ամյա բնակչի մասին է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում