Ինչպես է հարկավոր պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց. օգտակար խորհուրդներ

Ինչպես է հարկավոր պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց. օգտակար խորհուրդներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, Blognews.amԱշխարհում հիստերիա է սկսվել կորոնավիրուսի կապակցությամբ: Հարկավոր է պաշտպանել ինքներդ Ձեզ և Ձեր հարազատներին՝ հետևելով պրոֆիլակտիկայի ընդհանուր կանոններին:

Ինչպե՞ս պաշտպանվել կորոնավիրուսով վարակվելուց.

-Ամենակարևորը ձեռքերի և օգտագործման տակ գտնվող մակերեսների մաքրության պահպանումն է: Հաճախ լվացեք ձեռքերն օճառով կամ հակաբորբոքային միջոցներ օգտագործեք:

-Փորձեք կողտոտ ձեռքերով չդիպչել բերանին, քթին կամ աչքերին:

-Ձեզ մոտ միշտ պահեք ձեռքերի հակաբորբոքային գելեր, որպեսզի յուրաքանչյուր պարագայում հնարավորություն ունենաք մաքրելու ձեռքերը:

-Ուտելուց առաջ լվացեք ձեռքերը:

-Հտակապես ուշադիր եղեք այն ժաանակ, երբ գտնվում եք մարդաշատ վայրերում և հասարակական տրանսպորտում:

-Առավելագույնս կրճատեք նման վայրերում ինչ-որ մակերեսների կամ առարկաների դիպչելը, նաև մի դիպչեք Ձեր դեմքին:

-Պահեք Ձեզ մոտ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկներ և փակեք դրանով բերանն ու քիթը, երբ հազում եք կամ փռշտում: Օգտագործումից հետո դրանք անմիջապես դեն նետեք:

-Մի կերեք ընդհանուր ափսեի կամ տուփի մեջ դրված սնունդ՝ չիպսեր, թխվածքաբլիթներ և այլն, եթե մյուսները դրանց արդեն դիպչել են իրենց ձեռքերով:

-Խուսափեք ձեռքսեղմումներից և համբույրներից, քանի դեռ համաճարակային իրավիճակը չի կարգավորվել:

-Աշխատավայրում պարբերաբար մաքրեք սարքավորումներն ու առարկաները, որոնց դիպչում եք:

Ինչպե՞ս ճիշտ կրել բժշկական դիմակ.

-Ուշադիր կերպով փակեք քիթն ու բերանը դիմակով և հետից ամրացրեք այն ականջներին:

-Օգտագործման ընթացքում մի դիպչեք դիմակին: Օգտագործված դիմակին դիպչելուց հետո լվացեք ձեռքերը:

-Երբ դիմակը դառնում է խոնավ և կեղտոտվում է, փոխեք այն և կրեք նորն ու չորը:

-Մի օգտագործեք բազմանգամյա օգտագործման դիմակներ: Դիմակը պետք է դեն նետել յուրաքանչյուր օգտագործումից հետո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում