ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈԻՆ. «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է. մանրամասներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈԻՆ. «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է. մանրամասներ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԻմ ունեցած տեղեկություններով, հենց հիմա «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում» լարված մթնոլորտ է:

Ոստիկանությունը փորձում է Կենտրոնի աշխատակիցներին բերման ենթարկել:

Հայաստանի առողջապահության պատմության մեջ չի եղել դեպք, որ նախարարի հրամանների արդյունքում բժշկի դեմ ոստիկան հանեն:

Հարգելի լրատվամիջոցներ, կարծում եմ, որ այս դեպքը առանձնահատուկ լուսաբանման կարիք ունի:

Ըստ վերջին տվյալների՝ «ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնի» փոխտնօրենին բերման են ենթարկել ոստիկանության նորքի բաժին:

Աշխատակիցները գնում են ոստիկանության բաժնի մոտ:

Հ.Գ. նախարարի ապօրինի հրամանի արդյունքում Հայաստանի առողջապահության պատմության մեջ տեղի են ունենում աննախադեպ երևույթներ: Ոստիկանությունը և բժիշկները երբեք նման խնդիր չեն ունեցել: Սա խայտառակություն է պետության համար:

Գևորգ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում