«Փաստ». «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձևավորման համար

«Փաստ». «Մոբիլիզացիա» ընտրական հանձնաժողովների ձևավորման համար

«Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել ընտրական հանձնաժողովների ձևավորման հարցում։ Ինչպես հայտնի է, հանրաքվեի ժամանակ ընտրական հանձնաժողովները ձևավորվում են հետևյալ սկզբունքով. երկուական անդամ առաջադրում են «ԱՅՈ»-ի ու «ՈՉ»-ի նախընտրական շտաբները կամ ներկայացուցիչները, այլ կերպ ասած՝ քարոզչության կողմերը։

Հանձնաժողովների մնացած երեք անդամներին առաջադրում է ընտրատարածքային հանձնաժողովը։ Այսինքն՝ ստացվում է այնպես, որ «ՈՉ»-ի կողմնակիցները հանձնաժողովներում 4016 անդամի հարց պետք է լուծեն։

«Փաստ» թերթի աղբյուրի փոխանցմամբ, իշխանությունները ջանում են հանձնաժողովների կազմավորման «մոբիլիզացիան» առավելագույնս վերցնել իրենց ձեռքը։

Հանձնաժողովների ձևավորման վերջնաժամկետը մարտի 1-ն է, և, մեր տեղեկություններով, իշխանություններն ամեն ինչ անում են հնարավորինս «սվոյ» մարդկանցով ապահովելու հանձնաժողովները՝ հատկապես ԸՏՀ-երի կողմից առաջադրվող 3 տեղերի հարցում։

Մյուս կողմից՝ մեզ տեղեկություններ են հասել, որ «ՈՉ»-ի քարոզչական շտաբին արդեն իսկ մեծ թվով մարդիկ են դիմել՝ ընտրական հանձնաժողովներում ընդգրկվելու համար» -գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում