AM | RU
USD
EUR
RUB

Վահագն Վերմիշյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԿառավարությունն այսօրվա նիստին որոշում կայացրեց Վահագն Վերմիշյանին Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից ազատելու մասին: Որոշումը չզեկուցվող էր:

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացել է փաստական տվյալներ այն մասին, որ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով և անձնական շահագրգռվածությունից ելնելով, շինարարական աշխատանքներ ծավալող անձանց կամ կառուցապատող ընկերությունների ներկայացուցիչների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ինչպես անձամբ, այնպես էլ մտերիմի միջոցով 5 դեպքով խոշոր և առանձնապես խոշոր՝ 1.000.000-2.500.000 ՀՀ դրամի չափով, գումարի կամ ապրանքանյութական արժեքների տեսքով կաշառք ստանալու դիմաց, 2019 թ. ընթացքում նրանց օգտին կատարել է գործողություններ կամ նպաստել է ցանկալի որոշումների արագ կայացմանը և տրամադրմանը:

Բացի այդ, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահը 2019 թ. հոկտեմբերի 23-ին իր աշխատասենյակում տեղի ունեցած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերել մի քանի շինարարական ընկերությունների սեփականատիրոջը «Հայաստանի վաստակավոր շինարարի» կոչման ներկայացնելու համար՝ դրա դիմաց որպես կաշառք ստանալով 2.379.950 դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար գումար և շուրջ 2.300.000 ՀՀ դրամին համարժեք շինանյութ։

Հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են Վահագն Վերմիշյանը և ևս երկու քաղաքացի։ Վահագն Վերմիշյանի խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Լրահոս
Դաշնակցությունը չի կարող առաջնորդվել որոշների քմահաճույքով. Իշխան Սաղաթելյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Սիրելի վարչապետ, աչքիս Ձեզ սխալ բաներ են զեկուցել Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է փոփոխությունների․ Պարետ Փաշինյանը` Պուտինի հետ գազի գնի շուրջ բանակցությունների մասին Թուրքիայում պոկել են Աթաթուրքի կիսանդրու գլուխը․Լուսանկար Պարետի նոր որոշումը Կորոնավիրուսի առաջացման նոր վարկածի մասին ԱԺ աշխատակազմի ղեկավարը՝ Ազգային ժողովում պարգևատրումների մասին Արցախի առողջապահական հաստատություններում մեկուսացված երկու քաղաքացիներ կան. տեղեկատվակա շտաբ Թոքաբորբով ծայրահեղ ծանր հիվանդը մահացել է շտապօգնության մեքենայում. նրան չեն թեստավորել և սխալ պրոֆիլի ԲԿ տեղափոխելու որոշում են կայացրել Փաշինյանն ասաց, թե տարեկան որքան գումար է տրամադրվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարներին Պատրաստվում ենք կորոնավիրուսի զանգվածային թեստավորում անել. վարչապետ Արցախի ԱԳՆ-ն՝ հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին Վարկ եմ վերցրել, բազմացրել եմ, որ վաճառեմ, թուղթ չեն տալիս. գյուղատնտես Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ՈՒՂԻՂ Աշոտյանի հարցերը ապրիլյան պատերազմի հանգամանքները ուսումնասիրելու նպատակով ստեղծված հատուկ քննիչ հանձնաժողովին Նիդեռլանդներում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 հազարը: РИА Новости Մոսկվա-Երևան օդանավն օդ բարձրացավ. Հայաստան է գալիս 220 ուղևոր Մայր Աթոռը տեղեկացնում է. Պահքը լուծել ապրիլի 11-ին՝ Ճրագալույցի Ս․ Պատարագից հետո Օրավարաձով աշխատողներին հասցեական օգնություն չի տրամադրվում, դրանք միայն հայտարարություններ են. Արմավիրի բնակիչ Ազգային ժողովում դարձյալ պարգևատրվել են Zoom-ի հիմնադրի կարողությունը 2 ամսում ավելացել է 77%-ով. South China Morning Post Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 641-ի. «ՌԻԱ Նովոստի» Թորոսյան. 8 քաղաքացի ծայրահեղ ծանր են Գրասենյակ. Սերժ Սարգսյանը հանրությունից թաքցնելու ոչինչ չունի Վեց ոստիկան վարակված է կորոնավիրուսով Փոխոստիկանապետ Հայկ Մհրյանի ասուլիսը՝ ուղիղ Նիկոլը չի պատասխանի անգամ իր հերոս Վարդգես Գասպարին. Վահրամ Պետրոսյան Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Տավուշի մարզի 5 բնակչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. Մարզպետ Թեստավորման քանակը չափազանց փոքր է, և այն չի կարող Հայաստանում համաճարակի իրական պատկերը տալ. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Նիկոլ Փաշինյանի խորհրդականը տոկոսով փող տվող կազմակերպության գլխավոր տնօրեն. Հանրային Հեռուստաընկերություն «COVID-19 Հայաստան» Փաստահավաք խումբը հայտարարություն է տարածել 104-ամյա իտալուհին դարձել է կորոնավիրուսից ապաքինված ամենատարեց մարդն աշխարհում. Daily Mail Բելառուսում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 13-ի. РИА Новости Վրաստանում արդուկով և հատուկ հեղուկով ախտահանում են թղթադրամներն ու մետաղադրամները Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Սա հերթական անիմաստ գործողությունն էր, որն ուղղված է «ծաղկացնել» պայքարի իմիտացիան.Գևորգ Գրիգորյանը՝ դիահերձման վերաբերյալ օրենքի ընդունման մասին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan