«Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը

«Հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ». պատգամավորը վարչապետին հիշեցրել է անցյալը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amԱզգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը արձագանքել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության այսօրվա նիստում արած հայտարարությանը։

Վարչապետը, հիշեցնենք, ասել էր, թե այսօր ընդդիմադիր գործունեություն ծավալելը բավականին եկամտաբեր է։

«Հարգարժա´ն պարոն վարչապետ, երբ Ձեզ դիմադրող ինչ-որ մարդկանց հորդորում եք զբաղվել ընդդիմադիր գործունեությամբ` շեշտելով, որ դա եկամտաբեր է, նախ և առաջ հիշեք, որ դուք մինչև իշխանության հասնելը ընդդիմադրի երկար ճանապարհ եք անցել և երկրորդ` հարգանք ունեցեք ընդդիմադիր գործունեության նկատմամբ` որպես ժողովրդավարության ինստիտուտ: Անզգուշորեն (կամ զգուշորեն) մի խեղաթյուրեք դրա էությունը` օգտագործելով Ձեր հեղինակությունը»,-Facebook-յան իր էջում գրել է պատգամավորը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում