«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացածն Իրանի քաղաքացի չէ. կորոնավիրուսը 90 տոկոսով չի հաստատվի. տնօրեն

«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով մահացածն Իրանի քաղաքացի չէ. կորոնավիրուսը 90 տոկոսով չի հաստատվի. տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: «Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։

«Իրանի քաղաքացի չի եղել մահացածը, ՀՀ քաղաքացի է, մահվան պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը», – ասաց նա։

Ասատրյանն ասաց՝ դեռ հաստատված չէ կորոնավիրուսի հանգամանքը։

«Թեստն ուղարկել ենք, բայց 90 տոկոսով չի լինի կորոնավիրուս։ Թե որտեղից են վերցրել, որ էդ մարդը Իրանի քաղաքացի է՝ չեմ հասկանում, երևի, որ պանիկա է, մարդիկ վախ ունեն, դրա համար», – ասաց ԲԿ-ի տնօրենը։

Հեղինակ՝ Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում