ԲԴԽ-ն վերականգնեց դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները, նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում

ԲԴԽ-ն վերականգնեց դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները, նա ընդգրկվեց դատավորների ռեզերվում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԲարձրագույն դատական խորհուրդը մասնակի բավարարեց ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի պահանջը:

ԲԴԽ-ն իր 14.02.219 թ ԲԴԽ8-Ո-Կ-04 որոշումը՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ, վերացրեց: Արայիկ Մելքումյանն ընդգրկվեց դատավորների ռեզերվում:

Ինչ վերաներում է Արայիկ Մելքումյանի պահանջին՝ պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը վճարելու մասով, դա ԲԴԽ-ն մերժեց: Արայիկ Մելքումյանին վճարվող աշխատավարձի հաշվարկի սկզիբը համարվեց ռեզերվային դատավորի կարգավիճակ ձեռք բերելու պահը:

Նրան կվճարվի մինչև պարապուրդը նրա միջին ժամային աշխատավարձի 2/3-ի չափով, սակայն ոչ պակաս, քան օրենսդրությամբ սահմանված նվազագույն ժամային դրույքաչափը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր: Մելքումյանը ԲԴԽ-ի որոշման սահմանադրականության հարցով դիմել էր Սահմանադրական դատարան, որն էլ ԲԴԽ որոշումը ճանաչել էր հակասահմանադրական: Մելքումյանի պաշտպան Դիանա Գրիգորյանը պահանջով դիմել էր ԲԴԽ, որ պետք է վերականգնվի նախկին Արայիկ Մելքումյանի պաշտոնը, և նա պետք է վճարվի հարկադիր պարապուրդի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում