AM | RU
USD
EUR
RUB

Քո ապրած գործը դեռ երկար է ծառայելու սերունդներին՝ ապրեցնելով քեզ…

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԳիտե՞ք, մարդիկ կան, որ սյուն են, համակարգ…

Էդպիսի մարդիկ, որպես կանոն, սկզբունքային են, ունեն ձևավորված մոտեցում այս կամ այն հարցի շուրջ և հսկայական բեռ են կրում իրենց ուսերին…

Էդպիսի մարդկանց հետ կարող ենք համաձայն լինել կամ չլինել, բայց դրանից չի փոխվում այն գործի ծավալն ու բեռի ծանրությունը որը նրանք են տանում…

Սամվել Կարապետյանի հետ Հայ Եկեղեցուն ու Քրիստոնեությանը վերաբերող հարցերում բացարձակ տարակարծություն ունեի, բայց դա չէր խանգարում հիանալ իր աշխատանքով…

Մարդ, որը քանիցս օգնեց տարբեր միջոցառումների համար անհրաժեշտ գիտական նյութերով, մարդ, որը մի ամբողջ վարչության գործ էր անում…

Իր պես մարդկանց հետ շփվելով եմ ես սովորել «աչք փակել» այդպիսի անհատականությունների որոշ դիրքորոշումների վրա և առավելապես կենտրոնանալ մնացյալ գործում և հարցերում հսկայածավալ աշխատանքի շուրջ՝ որոնց վերաբերյալ կատարյալ ներդաշնակություն կա… Այդպիսիք մեր իրականության մեջ կան, ցավոք, քիչ են, բայց բարեբախտաբար՝ կան…

Տարածված խոսք կա՝ թե անփոխարինելի մարդ չկա, բայց այսպիսիք գալիս են ապացուցելու՝ որ կան…

Ցավոք, բայց իր պես մարդկանց, մտավորականների, գիտնականների կորուստն անդառնալի է…

Ինչքա՞ն-ինչքան գործեր են կիսատ մնում…

Ո՞վ պիտի շարունակի…

Մխիթարանք է, որ վերջին տարիներին հասցրել էր թիմ ստեղծել…

Մի տեսակ չեմ ուզում հավատալ, թե իր մասին հիմա անցյալով եմ գրում, բայց…

Մարդն ապրում է այնքան՝ ինչքան իր գործն է ապրում, և մեռնում է էն ժամանակ, երբ իր գործն է մեռնում…

Խաղաղություն հոգուդ… պարոն Կարապետյան…

Քո ապրած գործը դեռ երկար է ծառայելու սերունդներին՝ ապրեցնելով քեզ…

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ «Միակ բանը, որ պետք է անել՝ զանգահարելն է»․ Թրամփն Իրանի ղեկավարությանը երկխոսության կոչ է արել Սերժ Սարգսյանի գրասենյակ. Այդ ամենը կրկին թույլ տալ չէր կարելի Կորոնավիրուսի հիվանդացության 663 հաստատված դեպք կա Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար Այսօր Ապրիլյան քառօրյա պատերազմի չորրորդ տարելիցն է «Ժողովուրդ»․ Ինչո՞ւ չենք նկատում Երևանի քաղաքապետի ու Առողջապահության նախարարության համագործակցություն «Փաստ»․ Տնտեսական ճգնաժամը կարող է ավելի վտանգավոր լինել, քան բուն համավարակի տարածումը «Ժողովուրդ»․ Ապրիլյան պատերազմից 4 տարի անց․ ինչ ունենք այսօր «Փաստ»․ Տնտեսական բալանսը լիովին խախտվել է․ ի՞նչ քայլեր են անհրաժեշտ «Հրապարակ»․ Չնայած միջազգային կառույցների հորդորներին՝ Հայաստանում անշեղորեն նվազեցնում են ազատություններն ու իրավունքները «Հրապարակ»․ Բժիշկ-բուժքույրերի աշխատավարձը վերջին շրջանում բարձրացել է, դեռ ավելի է բարձրանալու «Փաստ»․ Կլուծվի աղետի գոտում շահառու ճանաչված 228 ընտանիքի բնակարանային խնդիրը «Փաստ»․ Մեկուսացումը հաղթահարելու ուղիղ ճանապարհը սեփական կայացած ավիացիա ունենալն է ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 2 Սորոսանմաններն այնտեղ շանս չունեն. հանգիստ եղեք... Հրանտ Մելիք-Շահնազարյան Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցել է 13 000-ը. ТАСС Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Հայրենասերը կարող է ընտրվել, բայց միայն եթե շատ լավ խաբեբա է, իսկ Բալասանյանը էդ գործում շատ վատն է. Արթուր Դանիելյան Հայաստանում տեղի են ունենում աննորմալ երևույթներ. Երվանդ Վարոսյան Հայաստանից եկած Արցախի 2 քաղաքացիներ մեկուսացված են ՀՀ Գեղարքունիքի մարզ մուտք գործող ավտոճանապարհներին գործելու են հսկիչ կետեր «Նորք» ինֆեկցիոնում կորոնավիորւսով վարակված 89-ամյա քաղաքացի է մահացել Հայաստան-Արցախ ճանապարհները մինչև ապրիլի 12-ը քաղաքացիների համար փակ կլինեն Վլադիմիր Պուտինը Հայաստանի վերաբերյալ պրոտոկոլ է վավերացրել Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը ներկա են եղել Արիաննե Կաոլինիի հոգեհանգստի արարողությանը Նախկին հանրապետական պատգամավորը նշանակվեց դատավոր Բելառուսը 3 ամսով արգելել է սոխի, սխտորի և հնձկաձավարի արտահանումը Մինչև մանրամասն չներկայացնեն, թե ինչ նպատակով է օգտագործվում այդ տեղեկությունը, դժվար է գնահատել դրա խելամտությունը․ Դ․ Հարությունյան Պաշտոնյաների աշխատավարձները բարձրացել է 500.000-ից մեկ միլիոն դրամով, իսկ թոշակառուների թոշակը՝ 3000 դրամով Պուտինը հրաժարվել է ձեռքսեղմումներից Պարսյան. Կազմակերպությունների համար բնական գազի սակագինը ավելանում է Թոքաբորբից օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչուհի է մահացել Բակո Սահակյանը ՀՀ ՀՌՀ պատվիրակության հետ քննարկել է հեռահաղորդակցության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը. РИА Новости ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan