Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում

Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookՍիրելի ընկերներ, ընթերցողներ,

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Մայր Տաճարի համար համահայկական հանգանակություն է հայտարարում։ Անցած տարիների ընթացքում դուք շատ եք օգնել ինձ և գործընկերներիս տարբեր ծրագրեր իրականացնել։ Ձեր շնորհիվ է գործել ու շարունակում գործել «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնը, «Մատյան.am» կայքը։ Դուք եք հովանավորել և շարունակում հովանավորել կարևոր գրքերի տպագրությունը։ Դուք եք ամբողջ աշխարհից դիտարկման և այլ կարևոր տեխնիկա ուղարկել Հայոց Բանակի մեր եղբայրներին։ Դուք եք կանգնել վիրավորում ստացած մեր զինվորների կողքին։ Դուք եք նպաստել տարբեր միջոցառումների, մրցույթների, կրթական ծրագրերի կազմակերպմանը։ Դուք էլի շատ ուրիշ կարևոր բաներ եք արել, դրա համար դիմում եմ ձեզ՝ մասնակցեք համահայկական դրամահավաքին։ Ով որքան կարող է։ Թվին չնայեք։ Հավատացեք՝ այս գործը միանգամայն ուրիշ հարթության վրա է։ Մանրամասների համար խնդրում եմ այցելեք www.cathedral.am  կայք։

Երանի նրան, ով հիշատակ ունի Սուրբ Էջմիածնում:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում