Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի

Երևանի փոքր կենտրոնում գործում է նոր և գերժամանակակից ավտոկայանատեղի

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Vesti.amՀյուսիսային Պողոտա 16/2 հասցեում գործում է նորաբաց երկհարկանի ստորգետնյա “Parking ЦУМ” ավտոկայանատեղին։

Նորարարական տեխնոլոգիաներով հագեցած ավտոկայանատեղին կառուցվել է Կենտրոն համայնքում կայանման խնդիրներից խուսափելու նպատակով։ Վերջինս ընդարձակ է, հարմարավետ, եվրոպական ստանդարտներին համապատասխան:

Ավտոկայանատեղիում գործում է վերջին տեխնոլոգիաներով հագեցած հակահրդեհային և օդափոխության համակարգ: Ավտոկայանատեղիում վճարումները կատարվում են տերմինալի միջոցով․ վճարման այս համակարգը առաջին անգամ է կիրառվում Հայաստանի Հանրապետությունում։ Համակարգը վերահսկվում է օպերատորների կողմից, ովքեր աշխատում են շուրջօրյա ռեժիմով։

Ավտոկայանատեղիիում գործում է նաև վերջին տեխնոլոգիաներով հագեցած ավտոլվացման կետ, այստեղ կատարվում են քիմմաքրման և փայլեցման աշխատանքներ:

Առկա է նաև սպասասրահ, որտեղ տեսախցիկների օգնությամբ կարող եք հետևել կատարվող աշխատանքին:

Մուտքը՝ Պուշկին փողոցից՝ Tiziano սրճարանի և Արարատ բանկի հարևանությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում