Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է

Հայաստանում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացու՝ կորոնավիրուսով վարակված լինելու հանգամանքը հերքվել է։

«Պատասխանը եկավ, կորոնավիրուս չկա», – Aysor.am-ին ասաց ԲԿ-ի գլխավոր տնօրեն Ասատուր Ասատրյանը։

Հիշեցնենք՝ ԲԿ-ում այսօր երկկողմանի թոքաբորբի հետևանքով քաղաքացի էր մահացել։

Ասատուր Ասատրյանը Aysor.am-ի հետ զրույցում հերքել էր տարածված տեղեկությունները, թե մահացածը եղել է Իրանի քաղաքացի։

«Թե որտեղից են վերցրել, որ էդ մարդը Իրանի քաղաքացի է՝ չեմ հասկանում, երևի, որ պանիկա է, մարդիկ վախ ունեն, դրա համար», – ասել էր ԲԿ-ի տնօրենը։

Հեղինակ՝ Անի ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում