Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են սիրիական և ռուսական ինքնաթիռները (տեսանյութ)

Թուրք զինվորականներն Իդլիբում հրետակոծում են սիրիական և ռուսական ինքնաթիռները (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amՍիրիայի Իդլիբ նահանգում թուրք զինվորականներն ու ընդդիմադիր գրոհայինները կրակ են բացում սիրիական և ռուսական օդուժի ուղղությամբ՝ փորձելով խոցել ռազմական ինքնաթիռները: Այս մասին հայտնում է «Россия-24» հեռուստաալիքը:

«Սիրիայի ռազմաօդային ուժերի և ՌԴ ռազմատիեզերական ուժերի ինքնաթիռները մեկը մյուսի հետևից կանգնեցնում են գրոհայիններին: Իդլիբի երկնքում ներկա պահին նույնպես վտանգավոր է. գրոհայիններն ու թուրք մասնագետներն ակտիվորեն կիրառում են շարժական զենիթահրթիռային համակարգերը»,- դեպքի վայրից հայտնում է հեռուստաալիքի թղթակիցը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ ռուսական և սիրիական ավիացիան պաշտպանության ջերմային թակարդներ է օգտագործում զենիթահրթիռային համակարգերի կրակից պաշտպանվելու համար:

Նշվում է նաև, որ թուրքական ուժերն անդադար հրետակոծում են սիրիական բանակի դիրքերը: Բացի այդ, թուրքական տանկերը տեղակայվում են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման դիրքերում, որտեղից հարվածներ են հասցնում բնակելի տների ուղղությամբ:

Սիրիական բանակը Ջուբաս բնակավայրում, որտեղ դաժան մարտեր են ընթանում, թուրքական ուժերի բացած կրակի պատճառով մեծ թվով զրահատեխնիկա է կորցրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում