AM | RU
USD
EUR
RUB

«Իրատես». Ինչո՞ւ են կորոնավիրուսի հնարավոր վարակակիրներին առանձնացնում բոլոր երկրներում, իսկ ՀՀ-ում՝ տուն ուղարկում

 

«2020-ը նա­հանջ տա­րի է, նա­հանջ տա­րի­նե­րին լի­նում են ի­րա­դար­ձու­թյուն­ներ, որ մարդ­կու­թյու­նը եր­կար ու­զում է մո­ռա­նալ: 2020-ի չա­րա­բաս­տիկ խոր­հր­դա­նի­շը դառ­նում է կո­րո­նա­վի­րու­սը: Մինչ Չի­նաս­տա­նը փոր­ձում է ճգ­նա­ժա­մից դուրս գալ՝ ա­ռող­ջա­ցած­նե­րի թի­վը մա­հե­րի թվին գե­րա­զան­ցում է, վա­րա­կը տա­րած­վում է աշ­խար­հում:

Ա­ռայժմ երկ­րորդ տե­ղում Հա­րա­վա­յին Կո­րեան է, հա­ջոր­դող եր­կր­նե­րում պատ­կե­րը ա­րագ է փո­փոխ­վում՝ ար­դեն 48 եր­կիր: Ֆրան­սիան ու Վիետ­նա­մը հայ­տա­րա­րել են, որ բո­լոր վա­րա­կա­կիր­ներն ա­պա­քին­վել են: Դա լա­վա­տե­սա­կան միակ տե­ղե­կու­թյունն է: Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը նա­խազ­գու­շաց­նում է, որ կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­ճա­րա­կը կա­րող է վե­րած­վել պան­դե­միա­յի: Չի բա­ցառ­վում, որ չկա­յա­նա նաև 2020-ի Եվ­րո­պա­յի ֆուտ­բո­լի ա­ռաջ­նու­թյու­նը:

Կո­րո­նա­վի­րու­սը հա­սել է Վրաս­տան ու Ադր­բե­ջան: Հա­յաս­տա­նը դեռ, փա՜ռք Աստ­ծո, կա­նաչ գո­տում է: Ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը հա­վաս­տում է, որ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի աշ­խա­տանք­նե­րը շա­րու­նակ­վում են՝ թե կազ­մա­կերպ­չա­կան, թե ախ­տո­րոշ­ման ուղ­ղու­թյամբ: Նա­խա­րա­րու­թյու­նը ձեռք է բե­րել ախ­տո­րո­շիչ թես­տե­րի նոր խմ­բա­քա­նակ, և ախ­տո­րոշ­ման ա­ռու­մով Հա­յաս­տա­նը որևէ խն­դիր չու­նի: Ձեռ­նարկ­վել են մի­ջո­ցա­ռում­ներ` դի­մակ­ներ և ախ­տա­հա­նիչ նյու­թեր ձեռք բե­րե­լու ուղ­ղու­թյամբ, չնա­յած հան­րա­պե­տու­թյան բո­լոր բժշ­կա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րում կան:

Լավ, ա­սենք, ախ­տո­րո­շե­ցին ու պարզ­վեց՝ կո­րո­նա­վի­րու­սը կա, հե­տո՞: Բուժ­ման որևէ մի­ջոց Հա­յաս­տա­նում կա՞: Ե­թե ա­յո, ին­չո՞ւ նա­խա­րա­րու­թյու­նը ո­չինչ չի ա­սում բուժ­մա­նը պատ­րաստ լի­նե­լու մա­սին: Ի­րա­նի հետ կի­սա­փակ­ված սահ­մա­նը ե­րաշ­խիք չէ, որ կո­րո­նա­վի­րու­սը Հա­յաս­տան չի մտ­նի: Նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը ֆեյս­բու­քում գրել էր. «Թեհ­րան-Երևան ինք­նա­թի­ռը, ո­րը 52 ուղևո­րի փո­խադ­րեց «Զվարթ­նոց» օ­դա­նա­վա­կա­յան մեր մաս­նա­գե­տի ու­ղեկ­ցու­թյամբ, բա­րե­հա­ջող վայ­րէջք կա­տա­րեց: Բո­լոր ուղևոր­նե­րը նո­րից զնն­վել և ջեր­մա­չափ­վել են, ին­չը բա­վա­րար մի­ջոց է այս պա­հին: Նրանք կգտն­վեն տնա­յին հս­կո­ղու­թյան տակ: Հա­ջորդ չվեր­թը լի­նե­լու է ուր­բաթ օ­րը: Նույն ըն­թա­ցա­կար­գով կի­րա­կա­նաց­վեն բո­լոր կան­խար­գե­լիչ մի­ջո­ցա­ռում­նե­րը»։

Ի՞նչն է խան­գա­րում, որ ռիս­կի գո­տում հայ­տն­վա­ծնե­րին ոչ թե տուն ու­ղար­կեն ու հե­ռա­խո­սով զան­գեն ջեր­մու­թյան ու ինք­նազ­գա­ցո­ղու­թյան մա­սին հարց­նեն, այլ, ինչ­պես բո­լոր մյուս եր­կր­նե­րում, նրանց ա­ռանձ­նաց­նեն 14-21 օր՝ մինչև հա­մոզ­վեն, որ ա­ռողջ են: Վա­րա­կը 14-21 օր կա­րող է որևէ կերպ չար­տա­հայտ­վել, բայց վա­րա­կա­կի­րը, ինքն էլ չի­մա­նա­լով, վտան­գում է իր շր­ջա­պա­տում հայ­տն­ված մարդ­կանց: Ին­չու՞ է ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը այդ­քան թեթևա­միտ վե­րա­բեր­վում վա­րա­կին, մի՞­թե Հա­յաս­տա­նի հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րը ա­ռանձ­նա­հա­տուկ ի­մու­նի­տետ ու­նեն, ու դա գի­տի միայն ՀՀ հպարտ նա­խա­րա­րը:

Ին­չո՞ւ են հնա­րա­վոր վա­րա­կա­կիր­նե­րին ա­ռանձ­նաց­նում Ֆրան­սիա­յում, Ի­տա­լիա­յում, Ռու­սաս­տա­նում, Ավ­ստ­րիա­յում, Շվեյ­ցա­րիա­յում, Գեր­մա­նիա­յում, պա­րա՞պ են մնա­ցել: Սա խու­ճա­պի կոչ չէ, լոկ տրա­մա­բա­նա­կան հարց է՝ խն­դի­րը ֆի­նանս­նե՞րն են, կազ­մա­կեր­պա­կա՞ն են, թե՞ կա այլ պատ­ճառ: ՈՒ ո՞րն է պատ­ճա­ռը, որ Ար­սեն Թո­րո­սյա­նը ան­խո­ցե­լի է հա­մա­րում հա­յե­րիս ու Հա­յաս­տա­նը: Բժիշկ­նե­րից բա­ցի՝ ա­մե­նավ­տան­գա­վոր գո­տում «Զվարթ­նո­ցի» աշ­խա­տա­կից­ներն են, որ նույ­նիսկ դի­մակ­ներ չեն կրում՝ ա­նընդ­հատ շփ­վե­լով աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից ե­կած­նե­րի հետ: Չի՞ կա­րե­լի կան­խար­գե­լիչ նկա­տա­ռում­նե­րով առ­ժա­մա­նակ դա­դա­րեց­նել դա­սե­րը դպ­րոց­նե­րում ու բու­հե­րում:

Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը կան­խար­գե­լող միջ­գե­րա­տես­չա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը դա չգի­տի՞։ Գի­տի, բայց վս­տահ է՝ «Ե­թե վի­րու­սը հայտ­նա­բեր­վի ՀՀ տա­րած­քում, մենք ու­նենք ամ­բող­ջա­կան գոր­ծի­քա­կազմ, որ պայ­քա­րենք վի­րու­սի հետ մեր տա­րած­քում»: Հա՞, որ...»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
«Մեդիա պաշտպան»-ը իշխանության ներկայացուցիչներին կոչ է անում չսահմանափակել խոսքի ազատությունը Ապրիլյանում 400 հա-ից էլ քիչ տարածք ենք կորցրել. Սերժ Սարգսյան Հայաստանը կարող է կորոնավիրուսի դեմ պայքարի համար ստանալ ռուսական թեստավորվող վակցինան Ավելի քան կես միլիոն լոնդոնցիներ կարող են վարակված լինել կորոնավիրուսով. «ՏԱՍՍ» ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի մամուլի ասուլիսը. ՈՒՂԻՂ ՀՀ պարետը նոր որոշում է կայացրել Ինչպես են այս օրերին ախտահանում Թբիլիսիի փողոցները. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Արցախի զորամասերից մեկում զինծառայող է մահացել Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել «Ժողովուրդ». Խաբել են. Կորոնավիրուսով վարակված պացիենտները սխալ տեղեկություններ են տվել նախարարությանը Ինչու է կորոնավիրուսի թեմայով ուղերձի ժամանակ Պուտինի ժամացույցը սխալ ժամանակ ցույց տվել ԱՀԿ. Առողջ մարդկանց դիմակներ անհրաժեշտ չեն և պաշտպանություն չեն երաշխավորում ԱՄՆ մեկ դոլարը վաճառվում է 508 դրամ առավելագույն փոխարժեքով Արսեն Թորոսյանը թարմ տվյալներ է հայտնում կորոնավիրուսի վերաբերյալ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է մեկ միլիոնը. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ «Ես պարզապես ապրում եմ կողքովս անցնող կյանքը». աշխարհի ամենատարեց մարդը 112 տարեկան է Նիկոլ Փաշինյանն ուժը կորցրած է ճանաչել իր որոշումը «Իրատես». Իմքայլականները նեղ շրջանակում ամենևին էլ չեն թաքցնում, որ իշխանությունում ահավոր «բարդակ» է Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն մայրաքաղաքում և որոշ մարզերում «Իրատես». Թեժ խոսակցություն՝ Տիգրան Ավինյանի և Արարատ Միրզոյանի միջև «Իրատես»․ Մահճակալներով կահավորված Մարզահամերգային համալիրի լուսանկարները խուճապ են առաջացրել հասարակության շրջանում «Ժողովուրդ»․ Փոփոխություններ՝ Ընտրական օրենսգրքում «Հրապարակ»․ Մասիս Մայիլյանը հնարավոր է պայքարը չշարունակի՞ «Հրապարակ»․ Արարատի մարզպետը «գույքագրում» է բնակիչներին, Գրիգորյանները՝ օգնում «Փաստ»․ Գազի թանկացումը ավելի կսրի Հայաստանի՝ առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը «Փաստ»․ Երբ իշխանության մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ «Ժողովուրդ»․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ «Հրապարակ»․ Վարակը մեզ ապացուցեց, թե ինչքան անպաշտպան է մարդը բնության առաջ «Ժողովուրդ»․ Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ ինչ է այն ենթադրում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 3 «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսի հետևանքով 76-ամյա կնոջ մահվան դեպք. ԱՆ խոսնակ Պարետատունը լրատվամիջոցներին բաժանում է յուրայինների և օտարների. «Մեդիա պաշտպան» նախաձեռնություն Իրանի խորհրդարանի նախագահը վարակվել է կորոնավիրուսով. Интерфакс Լրատվամիջոցների գործունեության սահմանափակումների վերաբերյալ մոնիթորինգի ապրիլի 2-ի արդյունքները Պարետի և Առողջապահության նախարարի ասուլիսների ընթացքում AntiFake.am-ի առցանց ուղարկված հարցերը չեն հնչեցվել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպք ՀՀ դեսպանությունը ճշտում է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների տվյալները. Նաղդալյան Ադրբեջանը միջազգային-իրավական պատասխանատվություն է կրում ապրիլյան ագրեսիայի սանձազերծման համար. ԱՀ ԱԳՆ ԵՄ-ն 51 միլիոն եվրո աջակցություն կտրամադրի Հայաստանին Երեսուն տարի առաջ այս օրը հռչակվեց Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը՝ որպես ռազմաքաղաքական կառույց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan