AM | RU
USD
EUR
RUB

«Փաստ». Նախկին էյֆորիան վաղուց արդեն չկա, կոշտ հռետորաբանությունը կարող է սպասված արդյունքը չունենալ

 

«Այս օրերին պարզ է դառնում, թե ինչ ուղղությամբ է ընթանալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզչության տրամաբանությունը։ Չնայած Սուրեն Պապիկյանն ասում է, որ հանրաքվեի «ԱՅՈ»-ն ապահովելը իրենց համար կենաց-մահու խնդիր չէ, սակայն փաստերն այլ բան են հուշում:

Մասնավորաբար, այն, որ «ԱՅՈ»-ի հաղթանակին հասնելու համար իշխանությունները հանգանակություն են նախաձեռնել, 205 մլն դրամ գումար են հավաքել (որից 105 մլն-ը կգնա կուսակցությանը), իսկ «ԱՅՈ»-ի միայն լոգոյի մրցույթի համար 6 մլն դրամ տրամադրել, վկայում է այն մասին, որ Փաշինյանը գերկարևորություն է տալիս քարոզարշավին։

Հարց է ծագում, թե ի՞նչ իմաստ ուներ հսկայական գումարներ ծախսել մի գործընթացի վրա, որի արդյունքի վրա իշխանությունները համոզված են. վստահ են, թե իրենք շարունակում են մեծ աջակցություն վայելել ժողովրդի շրջանում ու շատ հանգիստ կարող են հաղթանակ գրանցել։

Բացի այդ, հաշվի առնենք, որ քաղաքական դաշտում «ՈՉ»-ի քաղաքական օրակարգի շրջանակներում քաղաքական ուժերը այդպես էլ շտաբ չձևավորեցին և քարոզարշավի գործընթացի մեջ չմտան։ Եթե «ՈՉ»-ի շտաբ ձևավորվեր ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից, ապա ինչ-որ առումով հասկանալի կլինեին քարոզարշավի վրա իշխանությունների կողմից կատարվող հսկայական ծախսերը։

Բնականաբար, այսպիսի իրավիճակում քաղաքացիների մոտ պետք է հարց առաջանա, թե ինչո՞ւ են իշխանություններն այդպիսի հսկայական ծախսեր կատարում միայն 7 դատավորի հանելու ու սեփական դատավորների նշանակելու հանրաքվեի վրա, երբ երկրում բազմաթիվ չլուծված սոցիալական և տնտեսական խնդիրներ կան, իսկ հանրաքվեն ինքնին բնակչության կյանքում որևէ փոփոխություն չի բերելու։

Իսկ Փաշինյանը հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում մեծ գումարների ծախսմանը զուգահեռ փորձում է տարբեր ցուցանիշներով մարդկանց ցույց տալ, որ քաղաքացիներն իր կառավարման ընթացքում արդեն սկսել են լավ ապրել, և եթե հանրաքվեի ժամանակ իրենց կողմը հաղթանակ տանի, ապա ավելի լավ են ապրելու։

Թե ինչպես, կարևոր չէ: Հենց այս տրամաբանության շրջանակներում է, որ վարչապետը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, թե 2018 թվականի մայիսից սկսած 1 մլն մարդու աշխատավարձը, թոշակը կամ նպաստը բարձրացել է։

Սակայն հարցն այն է, թե ինչքանո՞վ են բարձրացել քաղաքացիների աշխատավարձերն ու թոշակները, ինչքանո՞վ են համադրելի ծախսերի իրական աճի հետ, և արդյո՞ք մարդիկ կարող են գոհ լինել ստեղծված իրավիճակից։ Բացի այդ, մարդիկ հասկանում են, որ այս ամբողջ գործընթացի տակ թաքնված է միայն իշխանության շահը կամ, որ ավելի ճշգրիտ լինենք, մեկ անձի ցանկություններն ու ամբիցիաները, որը «ժողովրդավարական» փաթեթավորմամբ ներկայացվում է ժողովրդին ու, ամենակարևորը, ժողովրդի անունից»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Կորոնավիրուսի պիկը դեռևս չենք հաղթահարել. Պուտին Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստան է ժամանել ՌԴ զինված ուժերի մասնագետների թիմը Հայաստանը դեռևս չի հասել կորոնավիրուսի հիվանդացության ու մահացության պիկին Խոշոր ու ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Լուկաշենկոն պատրաստ է անձամբ բուժել կորոնավիրուսով վարակված պացիենտներին Արցախում կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը պարզվում է Ապրիլի 14-ին Արցախում տեղի է կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը Պայթյուն թուրքական ռազմարդյունաբերական ընկերության գործարանի տարածքում «Red wings» ավիաընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դոլարն արժեզրկվում է ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանի և առողջապահության նախարար Արայիկ Բաղրամյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Սևանում ձկան որսի վերահսկողության լրացուցիչ միջոցներ կկիրառվեն Ներկայիս ռեժիմի քայլերը՝ «Կիրթ Ալիևի» հետ նոր սիրախաղի համար Արգելվում է օտարերկրացիների մուտքը Հայաստան. ԱԳՆ Չի բացառվում, որ ինչ-որ փուլում Արցախում կորոնավիրուսի թեստավորում կիրականացվի. Տիգրան Աբրահամյան Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 62 589-ի. РИА Новости ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. Լարսը բաց է միայն բեռնատարների համար Սերժ Սարգսյանը կմասնակցի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին Ազատ է արձակվել Վահագն Վերմիշյանին կաշառք տալու մեջ մեղադրվողը ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ Շարունակեք ձեր հոգու սիրով ու ջերմությամբ շենություն բերել մեր երկրին և պայծառություն՝ հոգևոր ու ազգային կյանքին. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ստի սպարտակիադա պետության ղեկավարի կողմից. Նարեկ Սամսոնյան (տեսանյութ) Պուտինը մեկուսացման մե՞ջ է. Կրեմլում ասել են, թե ինչպես են նախագահին պաշտպանում կորոնավիրուսից Արցախում մեկ քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուս Պարետի նոր որոշումը Կորոնավիրուսի դեմ դեղամիջոցը Ռուսաստանում կհայտնվի հաջորդ շաբաթ. Gazeta.ru Այսօրվանից ՀՀ տարածքում ջերմաստիճանը զգալի կնվազի Հրայր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի Կորոնավիրուսը կխանգարի՞ «Վերջին զանգին». պարզաբանում է փոխնախարարը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 20 նոր դեպք Աղմկահարույց մանրամասներ երեք անձի մահվան ելքով ավտովթարի քրեական գործով Ավագ երեքշաբթի 20 հոգի նոր ախտորոշում ունենք ու 25 հոգի առողջացած կորոնավիրուսից. Նիկոլ Փաշինյան Փաշինյանի ուղիղ եթերն արձանագրեց հակառեկորդ. Ջոնի Բրջոնին խժռեց նրան. Գագիկ Համբարյան Թող ձեր ընտանիքներում տիրեն միայն երջանկությունն ու բարօրությունը. Բակո Սահակյանի ուղերձը «Հրապարակ»․ Կառավարության անդամների կեղծ լավատեսական նոտաները «Ժողովուրդ»․ Մասիս Մայիլյանի Երևան այցն ու պայքարից դուրս մնալու որոշումը «Իրատես»․ 26 500 դրամ՝ մեկ ամսվա համար․ սա ծա՞ղր է, թե աջակցություն «Փաստ»․ Էժան ավիատոմսերով հպարտանալու փոխարեն խորքային խնդիրներն է պետք լուծել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan