Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում

Կորոնավիրուսի առաջին դեպքն է հայտնաբերվել Լիտվայում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Լիտվայում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը: Այս մասին գրում է Gazeta-ն՝ հղում անելով Լիտվայի առողջապահության նախարարությանը:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ վարակված անձը գտնվում է Շյաուլյայ քաղաքում տեղակայված հիվանդանոցում:

Նշվում է, որ հիվանդը մեկուսացված է: Ինչպես հայտնի է դարձել, նա վարակվել է իտալական Վերոնայում:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը կորոնավիրուսների նոր տեսակ է, որին տրվեց պաշտոնական անուն՝ Covid-2019:

Հետևեք մեզ նաև Telegram-ում