Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման

Կորոնավիրուս. Նուբար Աֆեյանի ընկերության պատվաստանյութն ուղարկվել է փորձարկման

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.amModerna Therapeutics բիոտեխնոլոգիական ընկերություն, որը հիմնված Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում, առաքել է COVID-19 պատվաստանյութի առաջին խմբաքանակները: Moderna Therapeutics-ի համահիմնադիրն ու նախագահը հայազգի Նուբար Աֆեյանն է։

Ինչպես գրում է Time-ը, պատվաստանյութը ստեղծվել է 42 օրվա ընթացքում։ Առաջին սրվակներն ուղարկվել են ԱՄՆ Ալերգիկ և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտ (NIAID), որն ապրիլին կպատրաստի պատվաստանյութերը մարդկանց թեստավորման համար:

Առողջության ազգային ինստիտուտի գիտնականները նաև սկսել են փորձարկել հակավիրուսային դեղամիջոցը, որը մշակվել էր էբոլայի, SARS-CoV-2-ով վարակված հիվանդների համար։ Այս պատվաստանյութն առաջինն է, որ անցնելու է փորձարկման փուլ և առաջին կամավորը կլինի ուղևորը, որը կորոնավիրուսով վարակվել էր Diamond Princess նավում։

Ուսումնասիրության մեջ կներառվեն նաև COVID-19-ով ախտորոշված այլ անձինք, որոնք հոսպիտալացվել են:

Նշենք նաև, որ Նուբար Աֆեյանը 2015 թվականին Ռուբեն Վարդանյանի և Վարդան Գրեգորյանի հետ հիմնել են «100 կյանք» մարդասիրական նախաձեռնությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում