Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք

Իսրայելում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.amԿորոնավիրուս է ախտորոշվել իսրայելացի մի կնոջ մոտ, որը կապ է ունեցել Իտալիայից վերադարձած հիվանդի հետ:

Հինգշաբթի լրատվամիջոցները հայտնել էին, որ Իտալիայից վերադարձած իսրայելացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուս:

«Մեկ այլ հիվանդի մոտ, որը սերտ կապեր ուներ Իտալիայից վերադարձած հիվանդի հետ, ախտորոշվել է կորոնավիրուսով», – ասված է Իսրայելի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հիվանդը տեղափոխվել է մեկուսարան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում