ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով

ԱՄՆ-ը փակում է Հարավային Կորեայում տեղակայված ռազմակայանը կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: ԱՄՆ-ը փակում է երկրի սահմաններից դուրս ամենամեծ ռազմական բազան` Հարավային Կորեայում, որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի մաս։ Այս մասին գրում է ria.ru-ն։

Ավելի վաղ Հարավային Կորեայում ԱՄՆ Զինված ուժերը հայտնել էին, որ կորոնավիրուսով վարակվել է մեկ զինծառայող, ինչպես նաև սպաներից մեկի ընտանիքի անդամը:

Հաղորդվում է, որ «Քեմփ Հեմֆրեյսի» և ամերիկյան այլ բազաների սահմանափակումները մտցվել են գեներալ Ռոբերտ Աբրամսի նախաձեռնությամբ, որի ղեկավարության տակ Հարավային Կորեայում կա 28.5 հազար ամերիկյան զինծառայող:

Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 78,8 հազարը, Հարավային Կորեայում՝ 2,3 հազարը, Իրանում՝ 388-ը, Իտալիայում՝ 650-ը:

Վերջին 24 ժամվա ընթացքում վարակի առաջին դեպքերը են հայտնաբերվել Նիդեռլանդներում, Նիգերիայում, Լիտվայում, Բելառուսում, Նոր Զելանդիայում և Ադրբեջանում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում