Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը

Իրանի խորհրդարանը կորոնավիրուսի պատճառով դադարեցնում է աշխատանքը

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԻրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի պատճառով, հայտնել է երկրի Մեջլիսի (խորհրդարանի) նախագահության պաշտոնական ներկայացուցիչ Ասադուլլա Աբասին, գրում է ria.ru-ն։

«Երկրում կորոնավիրուսի տարածման պատճառով նախագահությունը որոշում է ընդունել խորհրդարանի նիստերը չանցկացնել մինչև հաջորդ ծանուցումը»,– հայտնել է Աբասին։

Այդ տեղեկատվությունը հրապարակվել է նաև Իրանի պետական հեռուստառադիոկորպորացիայի կողմից։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ իրանցի մի քանի պատգամավորներ վարակվել են կորոնավիրուսով:

«Կորոնավիրուսի թեստը դրական արդյունք է ցույց տվել մեր 30 գործընկերներից 4-ի մոտ»,– հաղորդել է Իրանի խորհրդարանի պատգամավոր Մուհամեդ Ալի Վաքիլին։

Իրանի առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն` վիրուսով վարակվածների թիվը հասել է 388-ի, 34 մարդ մահացել է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում