Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թեհրան-Երևան երկրորդ հատուկ չվերթը, որով 80 քաղաքացի է տեղափոխվել Հայաստան։ Ինչպես նախորդ չվերթի ժամանակ, այնպես էլ այս անգամ ուղևորների ջերմաչափում է իրականացվել։
Հիշեցնենք, որ ս.թ. փետրվարի 26-ին առաջին հատուկ չվերթով Իրանից Հայաստան էր տեղափոխվել 52 քաղաքացի։ Նրանցից ոչ մեկը չի հոսպիտալացվել։ Գրանցվել էին միայն անձնական տվյալները՝ հետագայում տնային երկշաբաթյա հսկողություն իրականացնելու և համար։
Նշենք, որ Հայաստանն օրերս երկու շաբաթով մասամբ փակեց հաղորդակցությունը Իրանի հետ։ Սահմանափակումները չեն գործում միայն հայրենիք վերադարձող Հայաստանի և Իրանի քաղաքացիների նկատմամբ։
Նշենք նաև, որ այս պահին պաշտոնական տեղեկատվության համաձայն Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպք չկա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում