Ադրբեջանցու կողմից սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին

Ադրբեջանցու կողմից սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի ԱԳՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am2013-ին Մոսկվայում սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը և գլխավոր դատախազությանը՝ պահանջելով հետաքննել և քրեական պատասխանատվության ենթարկել արցախցի հայ երիտասարդին սպանած ադրբեջանցի Ջաֆարով Ս․ Մ․-ին, որը գտնվում է Ադրբեջանում, գրում է Infoteka 24-ը։

Աղբյուրը նշում է, որ Լևոն Գրիգորյանը «Չիկագո» ակումբում պաշտպանել է երկու անչափահաս աղջիկների, որոնց նկատմամբ 3 հարբած ադրբեջանցի բացահայտ և լկտիաբար ոտնձգություն են կատարել։ Գրիգորյանը նրանց նկատողություն է արել, որից հետո ծեծկռտուք է սկսվել։

Ծեծկռտուքի ընթացքում ադրբեջանցիներից մեկը՝ Ջաֆարով Ս․ Մ-ն մոտեցել է Լևոն Գրիգորյանին և իր մոտ եղած դանակով թիկունքից հարված է հասցրել վերջիսնիս, որի հետևանքով հայ երիտասարդը մահացել է։

Աղբյուրի հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Արցախի հայ բնակչի սպանության փաստով հարուցված քրեական գործը, չնայած ՌԴ Գլխավոր դատախազության բազմաթիվ հարցումներին և պահանջներին, դադարեցրել են քրեական հետապնդումը Ջաֆարովի նկատմամբ և դադարեցրել քրեական գործը։

«Հանցագործներին թաքցնելու և ապաստան տալու պրակտիկան սովորական է Բաքվի համար։ Բավական է հիշել Հունգարիայում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի գլուխը կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը։ Երբ Բուդապեշտի դատարանը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, նա անմիջապես արդարացվեց և հերոս հռչակվեց»,- գրում է աղբյուրը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում