AM | RU
USD
EUR
RUB

«168 ժամ». Իշխանության դեգրադացիայի մեխանիկան

 

«Հայաստանում հաստատված ատելության մթնոլորտն ունի խորքային ու գործառութային նշանակություն։ Այսինքն՝ այնպես չէ, որ ատելության խոսքն ու ընդդիմախոսների քարկոծումը, որն իրականացվում է առավելապես իշխանության կողմից, ունի միայն քարոզչական նշանակություն, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Ատելության ու թշնամանքի մթնոլորտի հիմնական նպատակն է, որպեսզի երկրում ու հասարակության մեջ բացառվի այլակարծությունը։ Խոսքը ոչ թե այլակարծության իսպառ բացառման մասին է, այլ դրա՝ լուսանցքային դառնալու իրողության, այնպիսի իրողության, որում իշխանության տեսակետից տարբերվող այլակարծությունը չունի ֆունկցիոնալ նշանակություն, որևէ կերպ չի ազդում որոշումների կայացման գործընթացի վրա։

Ֆորմալ առումով, ինչպես հաճախ է սիրում հպարտանալ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում ապահովված են այլակարծության համար անհրաժեշտ պայմանները, ընդդիմադիր ուժերը տիրապետում են զանգվածային լրատվության միջոցների, հեռուստատեսությունների, դրանց էջերում ու եթերում հնչում է քննադատություն, իշխանության տեսակետից տարբերվող կարծիք։ Բայց այդ այլակարծությունը որևէ գործառութային նշանակություն չունի, որովհետև այն չի հանդիսանում զսպող ու վերահսկող միջոց իշխանության գործունեության համար։ Իշխանությունն էլ այդ այլակարծությունը հանդուրժում է միայն այն չափով, որ չափով որ դա չի վերաբերում սկզբունքային հարցերին։ Այլ պարագաներում հնչող ցանկացած ընդդիմադիր խոսքի հեղինակ դառնում է իշխանական քարոզչամեքենայի հարձակումների թիրախ։

Ասվածում համոզվելու համար բավական է հետևել խորհրդարանական ընդդիմության գործունեությանը։ Իրականում խորհրդարանական ընդդիմությունն ի սկզբանե գործում է չափազանց վախվորած, զգուշավոր, որովհետև վախենում է իշխանական քարոզիչների հարձակումներից ու թիրախավորումներից։ Բայց այդ պայմաններում անգամ, երբ, ասենք, «Լուսավոր Հայաստանի» կամ «Բարգավաճ Հայաստանի» անդամները թեկուզ հազվադեպ քննադատում են իշխանությանը՝ վերջինիս համար ցավոտ հարցերում, անմիջապես արժանանում են ամենավերջին բնորոշումների ու անվանարկումների։

Այսինքն՝ ընդհանուր առմամբ ֆորմալ առումով ցույց տալով այլակարծության նկատմամբ հանդուրժողականություն՝ իշխանությունն իրականում անհանդուրժող է այլակարծության հանդեպ, երբ դա վերաբերում է բովանդակությանը։ Իսկ դա բխում է, առաջին հերթին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական որակներից ու ժողովրդավարության մասին նրա պատկերացումներից։ Նա սուպերժողովրդավարական է ձևի մեջ, բայց իրականում բռնատիրական հակումներ ունի բովանդակության առումով։ Ընթացիկ քաղաքականության մեջ արտահայտվող այլակարծության նկատմամբ անհանդուրժողականության դրսևորումներն այդ հակասականության վկայությունն են։

Հեղափոխությունից անցել է շուրջ երկու տարի, սակայն Հայաստանում դեռևս նորմալ, առողջ, մրցակցային ընդդիմադիր դաշտ չի ձևավորվել, որովհետև իշխանությունն ամեն ինչ արել է՝ դա թույլ չտալու համար։ Իսկ առանց այդպիսի ընդդիմության՝ իշխանությունը շատ արագ հանգելու է դեգրադացման, ինչի արտահայտությունները մենք տեսնում ենք գրեթե ամեն օր»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս
Ժամանակին ասել եմ, որ դիմակ կրելու կարիք չկա, բայց հիմա նոր խորհուրդներով ասում եմ՝ խորհուրդ է տրվում կրել. Արսեն Թորոսյան (տեսանյութ) ՀՀ-ում կորոնավիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Արսեն Թորոսյան Որոշել եմ ակտիվ զբաղվել քաղաքականությամբ և հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը. Արսեն Բաբայան ՓՄՁ-ների և գյուղատնտեսության վարկավորման գործընթացը շարունակվում է Նոր նշանակում ՀՀ-ում կորոնավիրուսից մահվան 12-րդ դեպքն է գրանցվել ԱՀԿ-ն Բելառուսին կոչ է արել կոշտ միջոցներ ձեռնարկել կորոնավիրուսի դեմ Արսեն Թորոսյանը բացատրեց, թե ինչու սահմանը հատող բոլոր քաղաքացիներին չեն թեստավորում «Մոսկվայում կորոնավիրուսային պիկը դեռևս չի սկսվել». Սոբյանին ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ «Փաստ»․ «Պրո­ֆե­սի­ո­նալ կադ­րե­րի բա­ցա­կա­յու­թյուն, դան­դաղ որո­շում­ներ». Հա­յաս­տա­նը խճճվել է կո­րո­նա­վի­րու­սի սար­դոս­տայ­նում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 16 նոր դեպք Չինաստանից Հայաստան ուղարկված օգնության տուփերի վրայի գրառումը բարկացրել է թուրքական մամուլին ու հասարակությանը «Հրապարակ»․ Այս կարևորագույն ժամանակահատվածում քաղաքապետը նվազագույն ակտիվություն է ցուցաբերում․ Դավիթ Խաժակյան «Ժողովուրդ»․ Ծանր շաբաթ՝ իշխանությունների համար․ լարված օրեր են սպասվում «Իրավունք». «Աննախադեպ ասֆալտապատման» հետևանքները «Ժողովուրդ»․ Ո՞ր ապրանքների գները կիջնեն «Հրապարակ»․ Այս ԱԺ-ն իր «որակով» գերազանցում է նախորդներին «Ժողովուրդ». Ոստիկանության Դավիթաշենի բաժնում տեղի ունեցածը կապված է թմրանյութերի պատմության հետ Ավագ ուրբաթ «Փաստ»․ Ներպետական կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում փոփոխություններ են սպասվում «Հրապարակ»․ ՀՀ-ում կերկարաձգվի՞ արտակարգ դրության ռեժիմը «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանը հրահանգավորել է Անդրանիկ Քոչարյանին «Փաստ»․ Ստեղծված ճգնաժամային իրավիճակը խոր հետք կթողնի անշարժ գույքի շուկայի վրա «Փաստ»․ Երբ նեղացնում են իշխանություններին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Ապրիլի 10 «Մեդիա պաշտպանը» ներկայացրել է մոնիթորինգի ապրիլի 9-ի արդյունքները Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիները տեղափոխվել են Հայաստան Շատ դեպքերում պարետատունը թաքցնում է անձանց՝ վարակակիր լինելու հանգամանքը և ժողովրդի զգոնությունը նվազում է. Գ․ Գրիգորյան (տեսանյութ) Բացառիկ մանրամասներ ԱԱԾ-ի և ոստիկանության գործողություններից. կան ձերբակալված պաշտոնյաներ Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել Կառավարությունը տապալել է հակաճգնաժամային քաղաքականությունը․ Արթուր Ղազինյան Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք. Թորոսյան Այսօր Ավագ Հինգշաբթին է. Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կատարվել է Ոտնլվայի կարգ Վարորդական իրավունքի վկայական տրամադրելու գործընթացում կատարվել են փոփոխություններ Դաշնակցությունը չի աջակցի նախագահի թեկնածուներից որևէ մեկին Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց ՀՀ նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է, որ Իրանին բժշկական նյութեր մատակարարելու հարցում չի խոչընդոտի Ֆրանսիային (ТАСС)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan