AM | RU
USD
EUR
RUB

«Իրանում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը ոչ թե 34 է, ինչպես երկրի իշխանություններն են պնդում, այլ 210». BBC

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով երկրի հիվանդանոցներում իր աղբյուրները:

Զոհերի մեծ մասը երկրի մայրաքաղաք Թեհրանից և Կում քաղաքից են, որտեղ առաջին անգամ ի հայտ են եկել Covid-19 վիրուսով վարակման դեպքերը:

Երկրի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են 34 զոհերի և 388 վարակակիրների մասին, սակայն այս ցուցանիշը վեց անգամ գերազանցում է ուրբաթ երկրի առողջապահության նախարարության ներկայացված տվյալները. Իրանում կորոնավիրուսի հետևանքով առնվազն 210 հիվանդ է մահացել, գրում է աղբյուրը:

Աղբյուրը նաև հավելել է, որ Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը պնդում է, որ հանրությանը ներկայացված թվերը ճշմարիտ են՝ BBC-ին մեղադրելով ստահոդ տեղեկությունների տարածման մեջ:

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն օգնություն է առաջարկել Իրանին կորոնավիրուսի դեմ պայքարում:

«Մենք օգնություն ենք առաջարկել Իրանի Իսլամական Հանրապետությանը»,- ասել է Պոմպեոն: Նա նշել է, որ ներկայում գործում է Շվեյցարիայի իշխանությունների հետ համատեղ ստեղծված մարդասիրական խումբը, որի օգնությամբ հնարավոր կլինի մարդասիրական օգնություն ուղարկել Իրան։

Պետքարտուղարը հավելել է, որ Իրանում չկա առողջապահության ամուր ենթակառուցվածք՝ մտահոգություն հայտնելով, որ Թեհրանը չի հայտնում հիվանդության տարածման վերաբերյալ տեղեկատվությունը:

Փետրվարի 28-ին հայտնի է դարձել, որ Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատանքը կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Նախօրեին հաղորդվել էր, որ կորոնավիրուս է հայտնաբերվել երկրի խորհրդարանի 4 անդամների մոտ:

Իրանում կորոնավիրուսի առաջին դեպքերի մասին հայտնի է դարձել փետրվարի 19-ին:

Լրահոս
Արսեն Թորոսյանը քննադատությունունների կենտրոնում է. «Մեդիա պաշտպան» ԿԽՄԿ ներկայացուցիչները այցելել են Ադրբեջանում ձերբակալված Հայաստանի քաղաքացիներին Արտակ Զաքարյան. Մեր դիլետանտ իշխանությունները որոշել են 2050թ. ուրվագծել. իսկ ո՞վ պետք է լուծի այսօրվա խնդիրները Հայաստանի անվտանգության «դոսյեն». Այլընտրանքային նախագծեր խումբ Ալիևի հայտարարությունների հետևում հստակ երևում են տանկերն ու թնդանոթները. Արմեն Աշոտյան Թուրքիայի արտգործնախարարն արդեն բացահայտ է սպառնում Հայաստանին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացրած միջնորդության լուծումը (տեսանյութ) Կլինեմ Արտակարգ իրավիճակների փոխնախարար. նախկին պատգամավոր Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ասուլիսը՝ ուղիղ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի և տեղի ունեցողն ու լուսաբանվողը պետք է տեղավորել այդ տրամաբանության մեջ. Աբրահամյան ՀՊՏՀ դասախոսներն ու ուսանողները ակցիա են անում Կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ ԱԺ արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերն այսօրվա դրությամբ Թրամփը հրաժարվել է մեկնաբանել Նավալնիի թունավորումը ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցը՝ ուղիղ «Հայրենիքը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն Ազատության հրապարակում հանրահավաք կանեն Այսօրվա հոսանքազրկումների մասին Նիագարայի ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներով Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ անդամ երկրների անունից ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում «Ժողովուրդ»․ ՔՊ-ականները հարձակվել են Արայիկ Հարությունյանի վրա «Ժողովուրդ»․ Ով է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչման արժանացած Կամո Քոչունցը «Ժողովուրդ»․ Ժամկետներում չեն տեղավորվում․ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հետքերով «168 ժամ». Ուտոպիստը․ չունենալով հնգամյա ժամկետի համար ռազմավարական ծրագիր, հրապարակում է 30-ամյա տեսլական «Փաստ». Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքները ձգձգվում են «Փաստ». Իշխանությունը հիմա էլ փորձագետների «սև ցուցակ» է կազմել «Փաստ». Փաշինյանն ամրացնում է նախարարությունները ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 22 Հումանիտար առաքելության խումբը Հալեպի իշխանություններին պաշտոնապես հանձնել է ականազերծված 96 485քմ տարածք «Անիրավ դատավոր». AntiFake.am-ը հետաքննական նախաձեռնութուն է սկսում Բիլլ Գեյթսն ասել է, թե երբ կավարտվի կորոնավիրուսի համավարակը Քաղաքագետը՝ Ալիևի հայտարարություններին հայկական կողմի պատասխանի մասին Երևանի ու վեց մարզերի տարբեր հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինչու՞ պարգևատրված ԲԿ-ների շարքերում չկան Նորքի ինֆեկցիոնի ներկայացուցիչները ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն ազդի Ռուսաստան-Իրան համագործակցության վրա Անկախության տոնի առթիվ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Եռաբլուր (տեսանյութ) Ես որևէ հանցագործություն չեմ կատարել, ես իմ պարտքն եմ կատարել իմ երկրի հանդեպ. Բալասանյան Դոլանդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Ահազանգեր կան աշակերտների շրջանում ուշագնացության դեպքերի մասին. Հոգեբանն ահազանգում է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan