ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60-ը

ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 60-ը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Aysor.am: ԱՄՆ-ում կորոնավիրուսով հաստատված վարակի դեպքերի թիվը հասել է 62-ի, ուրբաթ տեղեկացրել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը (CDC):

Համաձայն CDC-ի վերջին տվյալների՝ վարակված 62-ից 12-ը նախկինում վերադարձել էին Միացյալ Նահանգներ արտերկրյա ուղևորություններից: Մարդուց մարդ վարակի փոխանցման 3 դեպք է գրանցվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում