Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը

Կորոնավիրուսի պատճառով Ադրբեջանը փակում է Իրանի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.am: Ադրբեջանը 2 շաբաթով փակում է Իրանի հետ սահմանը՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով։ Այս մասին գրում է ria.ru-ն։

Ավելի վաղ Ադրբեջանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 3 դեպք։

«Հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկությունները և այլ պետությունների փորձը՝ կապված կորոնավիրուսի տարածման ռիսկի հետ, որոշվել է 2 շաբաթով փակել Ադրբեջանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանները։ Նոր կարգավորումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի փետրվարի 29-ից»,- նշվում է Ադրբեջանի հիվանդությունների կանխարգելման և վերահսկման վարչության հայտարարությունում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում