AM | RU
USD
EUR
RUB

Հազարավոր զբոսաշրջիկներ չեղարկել են հայաստանյան հյուրանոցներում արված ամրագրումները

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, Tert.amԿորոնավիրուսի պատճառով եվրոպացի հազարավոր զբոսաշրջիկներ չեղարկել են հայաստանյան հյուրանոցներում մարտ-ապրիլ ամիսների համար կատարված ամրագրումները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հայաստանյան զբոսաշրջային ուղղությունը կառավարող ընկերությունների և ներգնա տուրօպերատորների «Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահ Սյուզաննա Ազոյանը:

«Մարտ-ապրիլ ամիսների ամրագրումներն ամեն օր չեղարկում են: Կարող եմ ասել, որ զբոսաշրջիկների մեծ մասն արդեն չեղարկել է իրենց այցը Հայաստան, զբոսաշրջիկների մեծ հոսք կորցրել ենք արդեն: Մենք արդեն մտահոգություններ ունենք ամբողջ զբոսաշրջային տարվա հետ կապված, սա արդեն դառնում է շատ ավելի լուրջ, քան սպասելի էր»,- ասաց «Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահը:

Նրա խոսքով՝ չեղարկումները մեծամասամբ եվրոպացի զբոսաշրջիկների կողմից են: Սյուզաննա Ազոյանը դժվարացավ չեղարկումների և վնասի հստակ չափ նշել, սակայն վստահեցրեց, որ դրանք հազարների են հասնում:

«Զբոսաշրջային գործակալները շատ են, այդ իսկ պատճառով չեմ կարող հստակ թիվ ասել, բայց ոչ թե 1 կամ 2 դեպք է, այլ ամբողջ տուրիզմի ոլորտն է այս անկումը տեսնում: Մեկ օրինակ կարող եմ բերել, որ միայն մեկ տուրօպերատորի մոտ մարտ-ապրիլ ամսվա 1500 չեղարկում է եղել»,- հայտնեց ասոցիացիայի նախագահը:

Սյուզաննա Ազոյանի խոսքով՝ տուրիզմի առումով նման իրավիճակ է ոչ միայն Հայաստանում, այլևս ամբողջ աշխարհում. «Մարդիկ ավելի մտահոգ են, փորձում են զգույշ լինել, բոլոր երկրների արտգործնախարարությունները խորհուրդ են տալիս զուսպ լինել ճանապարհորդությունների հարցում, կարևոր դեպքերում երկրից մեկնել»,- ասաց նա:

Թեև Հայաստանում դեռևս կորոնավիրուսի դեպք չի հաստատվել, բայց ըստ նրա՝ վարակի տարածումը ևս պատճառ է ճանապարհորդությունները չեղարկելու համար. «Նրանք ճանապարհորդում են օդանավակայաններով, ինքնաթիռներ են նստում: Բացի այդ, մարդիկ անհանգստանում են, որ իրենք կարող է ջերմություն ունենան ու անկախ նրանից՝ ինչ վարակ է, իրենց էլ ստուգեն, կարանտին տանեն, մի խոսքով, անհարմարություն են առաջանալու»,- նշեց Սյուզաննա Ազոյանը:

«Տուրիզմ Արմենիա» ասոցիասիայի նախագահի տեղեկացմամբ՝ զբոսաշրջային գործակալներն այժմ քննարկում են ճգնաժամը հաղթահարելու մեխանիզմները և առաջարկներ են ներկայացնելու նաև Կառավարությանը. «Մենք չգիտենք, թե ինչ կլինի ապրիլից հետո: Հնարավոր է, որ ամբողջ տարվան վերաբերի սա: Եվ եթե դա ազդի նաև ամառային ամիսների վրա, պետք է պատրաստ լինենք նման ճգնաժամի: Կարծում եմ՝ առաջիկայում մենք Կառավարությանն առաջարկներ կներկայացնենք»:

Լրահոս
Ռուստամ Բադասյանը, ըստ էության, չբացառեց, որ քաղաքացիների մասին տվյալները կարող են հայտնվել հաքերների մոտ Ռուսաստանցի միլիարդատերը հիվանդանոցներ կկառուցի՝ կորոնավիրուսով վարակված պացիենտների համար Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը գերազանցել է երեք հազարը. РИА Новости ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի ասուլիսը՝ ուղիղ Արցախում ընտրությունները եղել են ժողովրդավարական չափանիշներին համապատասխան. «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ Արցախի նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցելու են Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը Չինացի գիտնականները գտել են կորոնավիրուսը բուժելու նոր միջոց: Gazeta.ru Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը մտահոգ է կազմակերպության անդամ-պետության սահմանին զինված միջադեպով Ադրբեջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է. Minval.az Ղազախստանում լրագրողն ուղիղ եթերում առաջարկություն է արել սիրելի աղջկան (տեսանյութ) Արցախում գտնվող ՀՀ ԱԺ պատգամավորների ասուլիսը՝ ուղիղ Որքան գումար են կորցրել Ռուսաստանցի մեծահարուստները մարտին . «ՌԻԱ Նովոստի» Արցախի նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանի ասուլիսը՝ ուղիղ Ջավախքի բնակիչների մոտ կորոնավիրուս չի հաստատվել. Jnews Արցախում նախագահական ընտրությունների երկրորդ փուլ կանցկացվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Ռուսաստանի 35 շրջանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 440 նոր դեպք. Интерфакс «Գազպրոմ Արմենիան» դիմել է ՀԾԿՀ՝ առաջարկելով հուլիսի 1-ից սպառողների համար գազի սակագինը բարձրացնել 36 %-ով Հրապարակվել են Արցախի խորհրդարանական ընտրություններում 7 շրջանների նախնական արդյունքները «Մեդիա Պաշտպան»-ը կոչ է անում իշխանություններին համաճարակը քաղաքական շահերին չծառայեցնել Հորդորում ենք զերծ մնալ շրջակա միջավայրը աղտոտելուց․ պարետատուն Էկոնոմիկայի փոխնախարարներ Նաիրա Մարգարյանի և Արման Խոջոյանի ասուլիսը՝ ուղիղ Փաստաբանների պալատի նախագահը դիմել է պարետին Արցախում նախագահական ընտրություններ. մանրամասներ (թարմացվող) «Կորոնավիրուսը Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր վատթարագույն համաշխարհային ճգնաժամն է»․ Գուտերեշ Երևանի մետրոպոլիտենը փակ է Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան շրջանցում են ԱՄՆ պատժամիջոցները՝ Իրանին բժշկական օգնություն ցույց տալու համար Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 39 նոր դեպք Ուհանում չեղարկվել է երկու ամիս գործող կարանտինային ռեժիմը (լուսանկարներ) ՄԻՊ-ը կոչով դիմել է քաղաքացիներին ՀՀ նախագահը օրենքներ է ստորագրել Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի հետ նավթային բանակցությունների մեկնարկի մասին «Ժողովուրդ». Գազի գինը կբարձրանա ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հասել է 3890-ի. Worldometer «Ժողովուրդ»․ Նորանշանակ ՊՆ պաշտոնյան ու աղմկահարույց նամակը «Ժողովուրդ»․ Ե՞րբ և ինչպե՞ս կանցկացվի հանրաքվեն. նոր նախագիծ է մշակվել «Փաստ»․ Իշխանությունները ձեռնամուխ են եղել «ինտելեկտուալ մոբիլիզացիայի» «Հրապարակ»․ Պատգամավորների մեծ մասն անտեսում է հակահամաճարակային միջոցառումները «Հրապարակ»․ Պարետ Տիգրան Ավինյանը Հովիկ Աբրահամյանի օգնականին հետ է կանչել, խնդրել է օգնել պարետատանը «Փաստ»․ Իշխանության «արևմտյան թևը» չի հանդարտվում
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan