AM | RU
USD
EUR
RUB

Միքայել Մինասյան. «Արցախը հենց Վիտալի Բալասանյանի պես մարդիկ են»

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՓԵՏՐՎԱՐԻ, FacebookԱրցախը մեր ժողովրդի հավաքական երազանքի մարմնացումն է: Սա պաթետիկ բառերի հետևում թաքնվելու փորձ չէ, ոչ էլ՝ ալեգորիաներով ոչինչ չասելու ոճ։ Ասվածը կարելի է հիմնավորել, այդ թվում՝ քաղաքատնտեսական կատեգորիաներով:

Արցախը 21-րդ դար մեր անցաթուղթն է, գոյության իրավունքը և մեր լավագույն որակների լակմուսը։ Արցախը ռեալ պոլիտիկի հետ մեր միակ կապն է։ Հենց նրա շնորհիվ մեզ հետ հաշվի են նստում, մենք մեզանից ինչ-որ բան ենք ներկայացնում տարածաշրջանում և աշխարհում։

Այսօր, երբ Հայաստանում համատարած ու համապետական քաոս է ու աղմուկ, Արցախն է ֆիլտրում կարևորն ու անկարևորը։ Եթե չլիներ Արցախը, կպարզվեր, որ ռեստորանում ՀԴՄ չտրամադրած ազատամարտիկ-գործարարը մեր երկրի համար ավելի վտանգավոր թշնամի է, քան Ալիևն ու նրա Ադրբեջանը։ Եթե չլիներ Արցախը, կպարզվեր, որ երկիրը պահողը ոչ թե զինվորն է, այլ սոցցանցերում ստատուս գրողը։ Ցանկը՝ շարունակելի։

Շուտով Արցախում ընտրություններ են։ Դրա կարևորության մասին գրեթե չի խոսվում։ Երևանում այն դիտում են որպես ներհայաստանյան վերջին զարգացումների շարունակություն, նոր իշխանության ազդեցության հաստատում, Ստեփանակերտում՝ դերակատարման ավելացման կամ երկար պահված ռևանշիզմի նոր շանս։ Մինչդեռ հասկանալի է, որ սա ևս մեկ քաղաքական փոփոխություն չէ ամենևին։ Նժարին ավելին է, քան պարզապես իշխանափոխությունը։

Արցախը միայն պետություն չէ դասական ընկալմամբ: Արցախը մեր միջնաբերդն է: Նրա ամրությամբ կկարողանանք գոյատևել ու նվաճել ապրելու մեր իրավունքը կամ ֆիզիկապես կանհետանանք։ Արցախը մեր ընթացքն է՝ մեր երազանքի ճանապարհը, որ պետք է պաշտպանել:

Այսօր էլ մեր շուրջ ապրում են մարդիկ, ովքեր ոչինչ չեն խնայել այդ երազանքը պաշտպանելու համար ու կրկին պատրաստ են պաշտպանել: Այդպիսին է Վիտալի Բալասանյանը։ Ով լավ գիտի Արցախն ու նրա գեներալներին, վստահ կասի` Արցախը հենց Վիտալի Բալասանյանի պես մարդիկ են՝ իրենց կերպով, տեսակով, առավելություններով ու թերություններով: Հիմա հարկ կա ընտրելու Արցախը, ընտրելու Վիտալի Բալասանյանին:

Դիմում եմ նաև Արցախում բնակվող կամ տարբեր ծրագրեր իրականացնող իմ բոլոր ընկերներին։ Եկել է ժամանակը պաշտպանելու պաշտպաններին։ Եկել է ժամանակը սատարելու համահայկական երազանքի պահապաններին:

Հ.Գ. Լուսանկարում բացառիկ հայ արվեստագետ, հայկական սիմվոլիզմի լեգենդ Վալենտին Պոդպոմոգովի «Սումգայիթյան տիրամայր» կտավն է: Արցախի ապագայի մասին խոսելիս միշտ պետք է աչքի առաջ ունենալ այս կտավը, քանի որ այն հրաշալի կերպով արտացոլում է, թե ինչ կլիներ մեր ժողովրդի հետ, եթե չլինեին ռեալ մարդիկ, որոնք ոչ թե միայն խոսում, այլև գործում էին, եթե չլինեին հերոսներ, եթե չլինեին «վիտալիբալասանյաններ»:

Հ.Գ.Գ. Կտավը՝ «Սումգայիթյան տիրամայր», յուղաներկ, 110/70, մասնավոր հավաքածու:

Միքայել ՄԻՆԱՍՅԱՆ

Image may contain: 1 person, standing and outdoor

Լրահոս
«Ժողովուրդ». «Իմ քայլը» որոշել է «բերման ենթարկել» ԿԳՄՍ նախարարին, բազմաթիվ հարցեր կան կուտակված Ամուլսարի հանքը սպեցիֆիկ է և այս առումով վտանգը շատ մեծ է․ Կարինե Դանիելյան Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է Բեյրութում պայթյունի հետևանքով 30 զոհի մասին Սամվել Մարտիրոսյանը՝ ադրբեջանական հաքերների հերթական հարձակման մասին Վահագն Վարագյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին․ իրավապաշտպան Բեյրութում պայթյուններ են որոտացել. նախնական տվյալներով՝ 10 մարդ զոհվել է, հարյուրավոր մարդիկ՝ վիրավորվել (տեսանյութ) Քաղաքացիական հագուստով մարդիկ մոտեցել են շարժման անդամներին ու բռնի գործողությունների կիրառմամբ ձերբակալել. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Փաշինյանը զուրկ է ռազմավարական մտածողությունից. Վահան Իշխանյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում Ո՞ւր է Նիկոլ Փաշինյանը, ինչի՞ համար եք եկել այս թուրքերին պաշտպանում, երեխեքին ջարդում․ Ամուլսարի ակցիայի մասնակիցը՝ ոստիկանապետին (տեսանյութ) Մեսչյանը շատ դեպքերում ստորագրում էր նրա տակ, ինչն իր համար ընդունելի չէր. Դավիթ Խաժակյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի նման վախկոտ ղեկավար Հայաստանը երբեք չի ունեցել․ Արմեն Աշոտյան Ամուլսարում քաղաքացիներին բերման ենթարկելու վերաբերյալ ահազանգով ՄԻՊ արագ արձագանքման խումբ է գործուղվել Ջերմուկ Ամուլսարի տարածքից տասը քաղաքացի բերման է ենթարկվել ոստիկանություն. Էդգար Ջանոյան Սա անհետևանք չի մնալու, խոսքս լավ հիշեք. Պանդորայի արկղ էր, որ պետք չէր բացել. քաղաքագետ Բնապահպան Վահագն Վարագյանը բերման ենթարկվեց (տեսանյութ) «300.1 հոդվածով չի կարող լինել տուժող»․ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը միջնորդեց դադարեցնել տուժողների դատավարական կարգավիճակը Ճգնաժամը՝ որպես բիզնեսի զարգացման նոր հնարավորություն Ամուլսարում Ջերմուկ տանող ճանապարհը բացվեց, բողոքի ակցիան կշարունակվի վաղը (տեսանյութ) «Հայրենիք» զարգացման հիմնադրամը սկսում է հակաճգնաժամային տնտեսական ռազմավարության մշակումը Դրական միավորներով բուհ չընդունված դիմորդները հանդիպել են դդումի հետ Ամուլսարը հանքի վերածելը խիստ վտանգավոր է ՀՀ բնակչության առողջության համար. «Կանաչ ապագա» բնապահպանական շարժում Ամուլսարի շահագործման ռիսկերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Դատարանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքը վերացնելու միջնորդության լուծումը. ՈՒՂԻՂ Կառավարությունը ինչ որոշում է կայացնելու, կերկարացվի՞ արդյոք արտակարգ դրությունը Աննա Դանիբեկյանը հետաձգեց Ռոբերտ Քոչարյանի ու Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու միջնորդությունները ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրը պետք է փակվի. Հայտարարություն Եթե այս պնդումը հաստատվեց, ապա մենք խորը, համապարփակ և բուրավետ բանի մեջ ենք․ Աշոտյան ԿԳՄՍՆ-ում որոշել են գնալ ավելի լուրջ քայլերի և շրջանցել ԵՊՀ կանոնադրության 31-րդ կետը․ «Մեդիա պաշտպան» Ադրբեջանական հաքերները կարողացել են ներթափանցել կառավարական ներքին ցանց և տանել 55 տերաբայթ տեղեկատվություն. Մարտիրոսյան Նոր պաշտոնանկություն ու նշանակում՝ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Մոսկվաբնակ գործարարից գումար շորթելու գործով դեռ որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել. Տուժողը վախեցա՞ծ է Ջերմուկցիները խիստ բարկացած են. Ռուբեն Մելիքյան Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի ասուլիսը՝ Մաշտոցի պուրակում հատվող ծառերի մասին. ՈՒՂԻՂ Կամ այս խեղկատակների ռեժիմը քոքահան կարվի, կամ Հայաստանի Հանրապետություն ընդհանրապես չի լինի. Միհրան Հակոբյան Արսեն Թորոսյանը սորոսական ՀԿ-ի ղեկավարին Նորքի ինֆեկցիոնի տնօրեն է նշանակում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ Ամուլսարում հասունանում է արյունահեղություն. Շիրակ Բունիաթյան Թուրքիայի հետ խաղաղ, երջանիկ ապրելու հեքիաթը Հայաստանում փողով տարածողներին ասելիք չկա. Վարոսյան Քաղաքականության զրոյացումն ու քաղաքական զրոն
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan