Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի ասուլիսը՝ սիրիական Իդլիբում ծավալվող իրադարձությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի ասուլիսը՝ սիրիական Իդլիբում ծավալվող իրադարձությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Tert.am: Տեղի է ունենում թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանի մամուլի ասուլիսը։ Բանախոսն անդրադառնում է Սիրիայի Իդլիբ նահանգում ծավալվող իրադարձություններին։

Հիշեցնենք, որ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը կիրակի տեղեկացրել է, որ Իդլիբի երկնքում երկու սիրիական Սու-24 կործանիչ է խոցվել: «Ոչնչացվել է երկու ՀՕՊ համակարգ, որոնցից մեկը խոցել էր մեր անօդաչու թռչող սարքը: Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի ուժերին պատկանող երկու Սու-24 ինքնաթիռ է խոցվել, որոնք հարձակում էին իրականացնում մեր օդանավերի ուղղությամբ»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է հայտարարության մեջ:

Անկարայից չեն մասնավորեցրել, թե ում կողմից են հասցվել հարվածները սիրիական բանակի նպատակակետերի ուղղությամբ: Այսօր ավելի վաղ սիրիական «ՍԱՆԱ» պետական գործակալությունը հայտնել էր, որ «թուրքական ուժերը կառավարական բանակի երկու ինքնաթիռ են խոցել Իդլիբ նահանգում»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում