Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի

Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Panorama.am: Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1501-ի։ Հիվանդության հետևանքով գրանցվել է 66 մահվան դեպք։ Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

Ավելի վաղ հայտարարվել էր վարակման 978 և մահվան 54 դեպքի մասին։

Իրանի Առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հաղորդել է երկրում նոր կորոնավիրուի հայտնաբերման առաջին դեպքի մասին: Վարակվածները հայտնաբերվել են Ղոմ նահանգում: Վիրուսի տարածման կապակցությամբ հանրապետության բոլոր դպրոցներում հայտարարվել է արձակուրդ, Մեջլիսը (պառլամենտ) 1 շաբաթով դադարեցրել է աշխատանքները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում