Թուրքիայից արդեն ավելի քան 117 հազար փախստական է անցել Եվրոպա

Թուրքիայից արդեն ավելի քան 117 հազար փախստական է անցել Եվրոպա

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Ermenihaber.am: Սիրիայի Իդլիբ նահանգում տեղի ունեցող զարգացումներին զուգընթաց Թուրքիան որոշել է փախստականների հոսքի առջև բացել է Եվրոպա տանող «դարպասները»:

Թուրքիական իշխանությունների կայացրած այդ որոշումից անմիջապես հետո Թուրքիայում բնակություն հաստատած տասնյակ հազարավոր ապօրինի ներգաղթյալներ սկսել են շարժվել դեպի թուրք-հունական և թուրք-բուլղարական սահմաններ:

Չնայած հույն ոստիկանների` փախստականների մուտքն արգելող միջոցներին, այնուամենայնիվ, հազարավոր փախստականներ կարողացել են անցնել Եվրոպա:

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ արդեն 117.677 փախստականի հաջողվել է անցնել սահմանը և մուտք գործել Եվրոպա:

Նշենք, որ Թուրքիայի ղեկավարության այդօրինակ որոշումը պայմանավորված է փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում Ասադի ուժերի հետ մարտերում թուրք զինծառայողների կորուստներով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում