Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել

Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, Blog.168.amԱյսօր` մարտի 2–ին, Ադրբեջանում խոշոր հրամանատարական–շտաբային զորավարժություններ են սկսվել։ Լուրը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։

Զորավարժությունները, որոնք կտևեն մինչև մարտի 6-ը, կանցկացվեն և՛ կոնկրետ տեղանքում, և՛ քարտեզների վրա, և՛ տեղանքի մանրակերտներում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառմամբ։ Կճշտվեն հաշվարկներն ու ժամանակային ցուցանիշները, կստուգվեն վարչությունների համապատասխան մարմինների հետ ընդունված որոշումների իրականացման պլանները:

Դաշտային մարզումները կանցկացվեն պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի ղեկավարությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում